Harrods-ի աշխատակիցները նախկին ղեկավար Մուհամեդ Ալ-Ֆայեդին մեղադրում են բազմաթիվ բռնաբարությունների մեջ
Հինգ կանայք պնդում են, որ իրենց բռնաբարել է լոնդոնյան հայտնի Harrods հանրախանութի նախկին սեփականատեր Մոհամմեդ Ալ-Ֆայեդը, երբ նրանք աշխատում էին այնտեղ: Այս մասին գրում է BBC–ի ռուսական ծառայությունը:
BBC-ն ապացույցներ է լսել ավելի քան 20 նախկին կին աշխատակիցներից, ովքեր ասում են, որ միլիարդատերը, ով մահացել է անցյալ տարի 94 տարեկանում, սեռական բռնության է ենթարկել իրենց:
Harrods-ի ներկայիս սեփականատերերն ասել են, որ իրենք «միանգամայն ապշած են» տուժածների նկատմամբ մեղադրանքներից և անգործությունից, ինչի համար խանութն անկեղծորեն ներողություն է խնդրել:
«Այս ընկերությունում կոռուպցիայի և չարաշահումների ցանցը անհավանական էր և շատ մութ», - ասում է փաստաբան Բրյուս Դրամոնդը, որը ներկայացնում է մի քանի կանանց:
Միջադեպերը տեղի են ունեցել Լոնդոնում, Փարիզում, Սեն-Տրոպեում և Աբու Դաբիում։
«Ես հասկացրեցի, որ չեմ ցանկանում, որ դա տեղի ունենա: Ես համաձայնությունս չեմ տվել։ Ես պարզապես ուզում էի, որ ամեն ինչ ավարտվեր», - ասում է կանանցից մեկը, ով պնդում է, որ Ալ–Ֆայեդը բռնաբարել է իրեն Լոնդոնի Park Lane-ի իր բնակարանում:
Մեկ այլ կին ասում է, որ ինքը դեռահաս է եղել, երբ Ալ-Ֆայեդը բռնաբարել է իրեն Լոնդոնի Մեյֆեր թաղամասի հասցեներից մեկում:
«Մուհամեդ Ալ-Ֆայեդը հրեշ էր, սեռական գիշատիչ՝ առանց բարոյական սկզբունքների», - ասում է նա՝ հավելելով, որ Harrods-ի բոլոր աշխատակիցներն իր «խաղալիքներն» էին,- «Մենք բոլորս այնքան վախեցած էինք։ Նա ակտիվորեն վախ է զարգացրել։ Եթե նա ասեր «ցատկիր», անձնակազմը կհարցներ «որքան բարձր»:
Ալ–Ֆայեդը կենդանության օրոք բախվել է սեռական բռնության մեղադրանքների հետ, սակայն ներկայիս մեղադրանքներն աննախադեպ են իրենց մասշտաբով և լրջությամբ: BBC-ն կարծում է, որ նրան կարող են զոհ դարձած լինել ավելի մեծ թվով կանայք: