ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սա տղամարդկային արարք չէր․ Կադիրովը՝ Իլոն Մասկին

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը հեռակա կարգով անջատել է Tesla Cybetruck էլեկտրական պիկապը, որը նա նվիրել էր Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովին։ Նման պնդմամբ է հանդես եկել Կադիրովը, որի կարծիքով՝ սա տղամարդկային արարք չէր:


«Իլոն Մասկը տգեղ բան արեց: Սրտանց թանկարժեք նվերներ է տալիս, իսկ հետո հեռակա կարգով անջատում։ Հավանաբար հիշում եք նրա նվերը՝ Cybetruck-ը, որը մենք զինեցինք գնդացիրով և ուղարկեցինք հատուկ ռազմական գործողության գոտի... Մասկը վերջերս հեռակա կարգով անջատել է Cybetruck-ը։ Սա տղամարդու արարք չէ»,- գրել է Կադիրովը Telegram-ի իր ալիքում։


Նա հավելել է, որ մեքենան քարշակելու կարիք է առաջացել։


Հավելենք, որ Tesla Cybetruck էլեկտրական պիկապն օգտագործվում է Ուկրաինայի դեպ պատերազմում։