ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Միգուցե, տեսահամաժողովի միջոցով կապ հաստատեք. Զախարովան՝ Արմեն Գրիգորյանին
«Կարծում եմ՝ Երևանում տեղյակ են մեր դիրքորոշման մասին և ելնում են նման արկածախնդրությունների իրատեսական գնահատականներից». ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությունը «Ուկրաինայի խաղաղության բանաձևի» համատեքստում պարենային անվտանգության առցանց թեմատիկ համաժողովին.
«Այդ հավաքների մասնակիցները պետք է գիտակցեն, որ հակամարտության կարգավորումն անհնար է առանց Ռուսաստանի մասնակցության։ Նախ, պարենային անվտանգությամբ հետաքրքրված անձինք պետք է հետաքրքրվեն՝ ինչպես է այդ հարցը լուծվում իրենց երկրում։ Հացահատիկի 90%-ը Հայաստան է գալիս Ռուսաստանից։ Միգուցե, տեսահամաժողովի միջոցով կապ հաստատեք Ռուսաստանի՞ հետ՝ քննարկելու ձե՛ր պարենային անվտանգությունը։ Դե, դա է արդար և հարգալից։ Ինչո՞ւ գործել թիկունքում՝ նրանց դեմ, ովքեր կերակրում են ձեզ և ապահովում ձեր պարենային անվտանգությունը»,-ասել է Զախարովան։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հուսով եմ՝ դա չէ պատճառը, որ Comedy Club-ը փակվեց». Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով է արձագանքել այն հայտարարություններին, թե Ռուսաստանը խումբ է պ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ իշխանությունը յուրացնել պատրաստվող անձիք վերապատրաստվել են ՌԴ-ում. ՔԿ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ձեզ վայ հայրենասիրություն էին քարոզում». Պապոյանը նախկինների և օլիգարխների մասին
«Նախկինների վարած քաղաքականության արդյունքում է, որ Հայաստանն այսօր շրջափակված է, այդ քաղաքականության արդյունքում է, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը և պաշտոնատար այլ անձիք ժամանեցին Մայր Տաճար
Էջմիածնում մեկնարկում է Մայր տաճարի վերաօծման արարողությունը։Այստեղ են ժամանում պաշտոնատար անձինք, գործարարներ, տեղում ե...