ՏԵՍԱՆՅՈՒԹ. Զախարովան՝ Երևանի հայտարարությունների մասին
Հայաստանի իշխանությունները սկսել են սահմանափակել Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունն ու միջգերատեսչական համագործակցությունը։ Այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Տնտեսությունը ցույց է տալիս մարդկանց, ընկերությունների, բիզնեսի շահագրգռվածությունը կապերի սերտացման և ամրապնդման համար, իսկ չգիտես ինչու, քաղաքական վերնախավը լրիվ հակառակն է անում։ Ռուսաստանը շահագրգռված է լիաֆորմատ համագործակցության վերականգնմամբ, մանիպուլյատիվ հռետորաբանությունից լիարժեք փոխգործակցության անցմամբ»,- ասել է նա ճեպազրույցի ժամանակ։
Զախարովայի խոսքով՝ Երևանի հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, թե ԵԱՏՄ-ի և ՀԱՊԿ-ի կազմում նույն երկրները չեն, մինչդեռ կորիզը միասնական է (միայն Տաջիկստանը ներառված չէ ԵԱՏՄ-ի մեջ-խմբ.):
Նրա կարծիքով՝ ՀԱՊԿ-ի մասին Հայաստանում կարծես միտումնավոր ապատեղեկատվություն է տարածվում որոշակի քաղաքական ուժերի կողմից։ Հավելում է՝ խոսակցությունները, թե ՀԱՊԿ-ը չի պաշտպանել Հայաստանը, ճիշտ չեն:
«Ինչ էլ որ լինի, այդ պատրվակով (Հայաստանը չպաշտպանելու) երկրի ղեկավարությունը սահմանափակել է Ռուսաստանի հետ քաղաքական երկխոսությունն ու միջգերատեսչական համագործակցությունը։ Այդ համագործակցությունը Երևանն անընդհատ կրճատում է։ Սրան հակառակ՝ Հայաստանը սկսել է արագացված տեմպերով մերձենալ Արևմուտքի հետ։ Այս ամենի մեջ ինչ-որ մանիպուլյատիվ բան կա»,- ասել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։
Նա հավելել է, որ Հայաստանի միջազգային քաղաքականության վրա փորձում է ճնշում գործադրել Արևմուտքը, և դա հաստատում են արևմտյան պաշտոնյաների հայտարարությունները Հայաստանը Ռուսաստանից պոկելու փորձերի մասին:
Ավելի վաղ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին մեղադրել էր ՀԱՊԿ-ին՝ կազմակերպությունն անվանելով սպառնալիք Հայաստանի ինքնիշխանության համար: Միևնույն ժամանակ վարչապետը հայտարարել էր, որ Երևանը չի պատրաստվում խզել տնտեսական կապերը Ռուսաստանի և ԵԱՏՄ-ի հետ:
Նշենք, որ 2023 թվականին Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ առևտուրը կազմել է ռեկորդային 7,4 մլրդ դոլար, իսկ այս տարվա առաջին կիսամյակում ցուցանիշն աճել է մինչև 8,4 մլրդ դոլար։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Հուսով եմ՝ դա չէ պատճառը, որ Comedy Club-ը փակվեց». Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հեգնանքով է արձագանքել այն հայտարարություններին, թե Ռուսաստանը խումբ է պ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ իշխանությունը յուրացնել պատրաստվող անձիք վերապատրաստվել են ՌԴ-ում. ՔԿ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյու...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ձեզ վայ հայրենասիրություն էին քարոզում». Պապոյանը նախկինների և օլիգարխների մասին
«Նախկինների վարած քաղաքականության արդյունքում է, որ Հայաստանն այսօր շրջափակված է, այդ քաղաքականության արդյունքում է, որ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանը և պաշտոնատար այլ անձիք ժամանեցին Մայր Տաճար
Էջմիածնում մեկնարկում է Մայր տաճարի վերաօծման արարողությունը։Այստեղ են ժամանում պաշտոնատար անձինք, գործարարներ, տեղում ե...