Զատուլինը` Փաշինյանի «փռշտոցի» մասին
Հայաստանի կառավարության ղեկավարը միանշանակ մարտահրավեր է նետում Ռուսաստանին, սակայն իմաստ չկա արձագանքել նրա յուրաքանչյուր փռշտոցին», - RTVI-ին ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի ղեկավարի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը` անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը։
«Հայաստանը սառեցրեց անդամակցությունը ՀԱՊԿ-ին, քանի որ այդ կառույցը սպառնալիքներ էր ստեղծում հանրապետության անվտանգության և ինքնիշխանության համար»,- երեկ ասել էր Փաշինյանը։
«Նա մարգինալ լրագրող էր և նույնիսկ այն ժամանակ պնդում էր, որ Հայաստանը դադարի կենտրոնանալ Ռուսաստանի վրա, հեռանա ՀԱՊԿ-ից, լուծարվի Գյումրիի բազան և այլն։ Այդ մասին նա հայտարարեց որպես ընդդիմադիր, որին քչերն էին լսում։ Նրա՝ 2018 թվականին վարչապետի պաշտոնում հայտնվելուն հետևել է բարեկամության մասին կեղծ հավաստիացումների կարճ ժամանակաշրջան, և այժմ նա վերադարձել է ինքն իրեն»,- նշել է Զատուլինը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին
Բաքվի բանտում հարցաքննության ժամանակ Ռուբեն Վարդանյանին հարցեր են ուղղել Հայաստանի վարչապետի վերջին ասուլիսի ժամանակ Վար...
Ադրբեջանից արձագանաքել են ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը
«Ադրբեջանի տարածքից հայերի հեռանալը էթնիկ զտում որակելը երեսպաշտություն է», - հայտարարում է Ադրբեջանի ԱԳ նախարարության խ...
ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Մեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչությունը...
«Խաղաղության պայմանագիրն» է, որ պետք է լուծի այդ հարցը. Փաշինյան
«Խաղաղության պայմանագրի» ընկալումները, երբեմն Ադրբեջանում հնչող որոշ մեկնաբանություները՝ Հայաստանում հնչող որոշ մեկնաբան...