Հայերն ապահով պետք է վերադառնան ԼՂ. ֆրանսիացի պատգամավորի կոչը «COP29»-ի մասնակիցներին
Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում կայացած իր ելույթում ֆրանսիացի պատգամավոր, ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի պաշտպանության և անվտանգության հարցերով ենթահանձնաժողովի անդամ Նատալի Լուազոն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի խնդրին և հայ-ադրբեջանական հարաբերություններին:
«Մեկ տարի առաջ այս օրն Ադրբեջանն իրականացրեց ռազմական հարձակում Լեռնային Ղարաբաղի նկատմամբ և բռնի տեղահանեց առավել քան 100000 անձանց՝ այս կերպ պատմության մեջ թողնելով 21-րդ դարի առաջին էթնիկ զտման հետքը։
Եվ մեկ տարի անց ոչ ոք դեռևս հնարավորություն չունի վերադառնալու իր տուն։ Ադրբեջանը շարունակում է պատանդ պահել նախորդ հակամարտության գերիներին, և նրանք նույնպես հնարավորություն չունեն տուն վերադառնալու։ Լեռնային Ղարաբաղի հոգևոր և մշակութային ժառանգությունը սպառնալիքի առջև է կանգնած, և բազում հուշակոթողներ արդեն իսկ ոչնչացվել են», ասել է Լուազոն։
Նա ընդգծել է, որ Ադրբեջանը չի ստորագրել խաղաղության համաձայնագիր Հայաստանի հետ, իսկ մի քանի շաբաթից հյուրընկալելու է «COP29» համաժողովը: «Բոլոր նրանք, ովքեր այցելելու են Բաքու, իրենց բարոյական պարտքը պետք է համարեն կոչ անելու ապահովել հայերի վերադարձը Լեռնային Ղարաբաղ և ազատ արձակել պատանդներին:
Երկրագնդի համար մեր պայքարը չի կարող իրականացվել այդ մարդկանց հաշվին»,-եզրափակել է ԵԽ պատգամավորը:
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին
Բաքվի բանտում հարցաքննության ժամանակ Ռուբեն Վարդանյանին հարցեր են ուղղել Հայաստանի վարչապետի վերջին ասուլիսի ժամանակ Վար...
Ադրբեջանից արձագանաքել են ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը
«Ադրբեջանի տարածքից հայերի հեռանալը էթնիկ զտում որակելը երեսպաշտություն է», - հայտարարում է Ադրբեջանի ԱԳ նախարարության խ...
ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Մեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչությունը...
«Խաղաղության պայմանագիրն» է, որ պետք է լուծի այդ հարցը. Փաշինյան
«Խաղաղության պայմանագրի» ընկալումները, երբեմն Ադրբեջանում հնչող որոշ մեկնաբանություները՝ Հայաստանում հնչող որոշ մեկնաբան...