Փաշինյանը` «խաղաղության պայմանագիրում» չհամաձայնեցված կետերի մասին
Մենք Ադրբեջանին ասում ենք՝ եկեք, ինչը համաձայնեցված է ստորագրենք, եւ անցնենք մնացածին, որը համաձայնեցված չի, եւ հնչում է տեսակետ, որ ոչ, մինչեւ բոլոր հոդվածները չհամաձայնեցվեն, «խաղաղության պայմանագիրը» պետք է չստորագրվի: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Համաշխարհային հայկական գագաթաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Իսկ քանի՞ հոդված պետք է լինի այդ պայմանագրում: Օրինակ, կա մի հոդված, որը չհամաձայնեցված է, որը Ադրբեջանն ամիսներ առաջ է առաջարկել: Ենթադրենք կա X թվով հոդված, որոնք բոլորը համաձայնեցված են: Կողմերից մեկը կարող է ասել՝ մի հատ հոդված էլ կա, դա էլ պետք է համաձայնեցնել: Կարող ենք դա էլ համաձայնեցնել, հետո կարող է պարզվի, որ էլի մի հոդված կա: Ոչ մի տեղ չկա գրված, որ խաղաղության պայմանագիրը պետք է ունենա 25 հոդված եւ չի կարող ունենալ 14 կամ 17 հոդված: Այստեղ խնդիրը քաղաքական կամքի մեջ է:
Անընդհատ կարող է առաջ գլ եւս մեկ հոդված եւ կողմերից մեկը կարող է ասել՝ մինչեւ սա չհամաձայնենցնենք մենք անիմաստ ենք համարում այդ պայմանագրի ստորագրումը: Փաստն այն է, որ չկա որեւէ պայմանագիր, որը պատասխանում է բոլոր հնարավոր հարցերին»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանից արձագանաքել են ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը
«Ադրբեջանի տարածքից հայերի հեռանալը էթնիկ զտում որակելը երեսպաշտություն է», - հայտարարում է Ադրբեջանի ԱԳ նախարարության խ...
ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Մեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչությունը...
«Խաղաղության պայմանագիրն» է, որ պետք է լուծի այդ հարցը. Փաշինյան
«Խաղաղության պայմանագրի» ընկալումները, երբեմն Ադրբեջանում հնչող որոշ մեկնաբանություները՝ Հայաստանում հնչող որոշ մեկնաբան...
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին
Բաքվի բանտում հարցաքննության ժամանակ Ռուբեն Վարդանյանին հարցեր են ուղղել Հայաստանի վարչապետի վերջին ասուլիսի ժամանակ Վար...