Հայտնի է Իշխանությունը յուրացնելու մեջ կասկածյալի ինքնությունը. «Հրապարակ»
Երեկ ուշ երեկոյան դատարանը ազատամարտիկ, «Սև հովազ» ռազմահայրենասիրական ՀԿ նախագահ Սերոբ Գասպարյանին կալանավորելու որոշում է կայացրել։ Նրան կալանավորել են հանցավոր խումբ ձևավորելու և իշխանությունը զավթելու, յուրացնելու փորձի համար, որն «անկախ իրենց կամքից չի հասել ավարտին»։ Այս մասին հայտնում է «Հրապարակ»-ը:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել «Իշխանությունը յուրացնելու նախապատրաստության դեպք» հայտնաբերելու եւ 7 անձի նկատմամբ մեղադրանք առաջադրելու մասին, որից 3-ը կալանավորվել են, 4-ի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Լրատվականին նոր տեղեկություններ են հասել Սերոբ Գասպարյանին կալանավորելու մասով։ Պարզվում է, ամիսներ շարունակ իշխանությունները մշակել են նրան կալանավորելու ծրագիրը։ Սերոբ Գասպարյանի մտերիմներից մեկը լրատվակաին տեղեկացրել է, որ ամիսներ շարունակ Գասպարյանն իրենց զգուշացրել է, որ իշխանությունները առիթ են փնտրում իրեն կալանավորելու համար։ Նա շատ սուր որակումներով էր հանդես գալիս Փաշինյանի եւ ՔՊ-ական իշխանության հասցեին:
Մանրմասները` սկզբնաղբյուրում:
Լուսանկարը` «Հրապարակ»-ի:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանից արձագանաքել են ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը
«Ադրբեջանի տարածքից հայերի հեռանալը էթնիկ զտում որակելը երեսպաշտություն է», - հայտարարում է Ադրբեջանի ԱԳ նախարարության խ...
ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Մեկ տարի առաջ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից ռազմական հարձակման հետևանքով Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնիկ բնակչությունը...
«Խաղաղության պայմանագիրն» է, որ պետք է լուծի այդ հարցը. Փաշինյան
«Խաղաղության պայմանագրի» ընկալումները, երբեմն Ադրբեջանում հնչող որոշ մեկնաբանություները՝ Հայաստանում հնչող որոշ մեկնաբան...
Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտից արձագանքել է Փաշինյանի հայտարարություններին
Բաքվի բանտում հարցաքննության ժամանակ Ռուբեն Վարդանյանին հարցեր են ուղղել Հայաստանի վարչապետի վերջին ասուլիսի ժամանակ Վար...