ՌԴ–ում Բրիտանիայի դեսպանատան 6 աշխատակիցների հավատարմագրումը դադարեցվել է
ՌԴ–ում Բրիտանիայի դեսպանատան 6 աշխատակիցների հավատարմագրումը դադարեցվել է նրանց կողմից իրականացվող հետախուզաքայքայիչ աշխատանքի համար։ Այս մասին հայտնել է ՌԴ ԱԴԾ–ն։
Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ փաստաթղթեր է ստացել, որոնք հաստատում են, որ Լոնդոնն է համակարգում աշխարհում ռազմաքաղաքական իրավիճակի սրացումը։ Ռուսական ուղղությամբ և ԱՊՀ–ում քայքայիչ քաղաքականությունը համակարգող գլխավոր կառույց է անվանվել Մեծ Բրիտանիայի ԱԳՆ–ի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի դիրեկտորատը, որը Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության մեկնարկից հետո վերածվել է հատուկ ծառայության, որի հիմնական խնդիրը Ռուսաստանին ռազմավարական պարտության մատնելն է։
«Այսպիսով, բացահայտված փաստերը հիմք են ծառայում դիտարկելու բրիտանացի դիվանագետների դիրեկտորատի գծով Մոսկվա գործուղվողների գործունեությունը` որպես ՌԴ–ի անվտանգությանը սպառնացող գործունեություն», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ ՌԴ ԱԴԾ–ի տրամադրած փաստաթղթերի հիման վրա, ինչպես նաև որպես պատասխան Լոնդոնի ոչ բարեկամական բազմաթիվ քայլերի, ՌԴ ԱԳՆ–ն շահագրգիռ գերատեսչությունների հետ փոխգործակցությամբ դադարեցրել է Մոսկվայում Մեծ Բրիտանիայի դեսպանատան քաղաքական բաժնի 6 աշխատակիցների հավատարմագրումը, որոնց գործողություններում հայտնաբերվել են հետախուզաքայքայիչ աշխատանքներ իրականացնելու հատկանիշներ։
Ընդգծվում է, որ նմանատիպ գործողությունների բացահայտման դեպքում բրիտանական դիվանագիտական ներկայացուցչության աշխատակիցներից ՌԴ ԱԴԾ–ն պահանջելու է վաղաժամ դադարեցնել իրենց գործուղումները ՌԴ–ում։
Նմանատիպ հոդվածներ
Առուշանյանի պաշտոնի համար մարտերը սկսված են. ո՞վ է հավակնում նրա աթոռին
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի շուրջ սեղմվող օղակը ոգևորել է ՔՊ-ական պատգամավոր, գորիսեցի Արմեն Խաչատրյանին։ Այս մ...
Զախարովան արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հա...
Հայաստանը մտադիր է Հնդկաստանից նոր զինատեսակներ ձեռք բերել
Հայաստանը շահագրգռված է Հնդկաստանից հավելյալ քանակությամբ 155 մմ տրամաչափի ATAGS հրետանային կայանքներ ձեռք բերելու հարցո...
ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 11-ին՝ ժամը 10։50-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բաց...