Քաղաքականություն
Կրեմլն արձագանքել է Էրդողանին
Alya B.
Ղրիմի պատկանելիության թեման դասվում է Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի միջև տարաձայնությունների կատեգորիային։ Մոսկվան շարունակում է Անկարային բացատրել իր դիրքորոշումը Ղրիմի վերաբերյալ, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, որ «Ղրիմը պետք է վերադարձվի Ուկրաինային»: Այս մասին գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
«Միևնույն ժամանակ, մենք չենք դադարեցնում թուրք ընկերներին և գործընկերներին մեր տեսակետը, մեր դիրքորոշումը բացատրելու նպատակաուղղված փորձերը: Հուսով ենք, որ ժամանակի ընթացքում դա թույլ կտա Անկարային ավելի լավ հասկանալ մեզ և համաձայնել մեր փաստարկների հետ»,- լրագրողներին ասել է Պեսկովը:
Նմանատիպ հոդվածներ
Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը
Alya B.
«Պատրաստ ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրը». Արարատ Միրզոյան
Alya B.
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Վրաստան
Alya B.
Խաղաղության պայմանագիրը կնպաստի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը. Իբրահիմ Քալըն
Alya B.