Մեր երկրում երկու բան է արագ ստացվում` մեքենա վարելն ու ուտելը. Փաշինյան
Մեր երկրում ամեն ինչ ահավոր դանդաղ է։ Այս մասին ՀՀ կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` դժգոհելով երկրի զարգացման տեմպերից։
Ըստ նրա` մեր երկրում երկու բան է արագ ստացվում` մենք մեքենա վարելիս ու սեղանի շուրջ ենք միայն կարողանում մեծ արագություններ բացել։
«...Որ դանդա՜ղ ոտքդ գազին դնես ու ինչքան հնարավոր է` արագություն բացես, ու նաև արագ սնվես, որ հնարավորինս մեծ վնաս տաս առողջությանդ»,– ընդգծեց նա։
Փաշինյանի խոսքով` կառավարությունն էլ է շատ դանդաղ շարժվում, դանդաղ մտածում, որոշումների կայացման գործընթացն էլ է դանդաղ անում։
«Իրադրությունը վերլուծելու ու հասկանալու հմտությունն էլ է դանդաղ, իրավիճակներին արձագանքելու մեր մենթալիտետն էլ է դանդաղ։ Արագություն է պետք. արագությունը պրոֆեսիոնալիզմի մաս է, քանի որ կարող է շատ լավ փրկարար լինել, ամեն ինչ շատ լավ իմանա, սակայն այդ «կրանթը» բացելու արագությունը մարդկանց կյանքերի հետ է կապված։ Մեր շտապօգնության ծառայությունն էլ է դանդաղ»,– հայտարարեց նա։
Ըստ Փաշինյանի` դա է պատճառը, որ մենք հետ ենք մնում կյանքից։
Նմանատիպ հոդվածներ
Առուշանյանի պաշտոնի համար մարտերը սկսված են. ո՞վ է հավակնում նրա աթոռին
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի շուրջ սեղմվող օղակը ոգևորել է ՔՊ-ական պատգամավոր, գորիսեցի Արմեն Խաչատրյանին։ Այս մ...
Զախարովան արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հա...
Հայաստանը մտադիր է Հնդկաստանից նոր զինատեսակներ ձեռք բերել
Հայաստանը շահագրգռված է Հնդկաստանից հավելյալ քանակությամբ 155 մմ տրամաչափի ATAGS հրետանային կայանքներ ձեռք բերելու հարցո...
ՀՀ ՊՆ-ն՝ ադրբեջանական կողմի հայտարարության մասին
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 12-ին՝ ժամը 00։15-01։05-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ...