Ֆրանսիան դատապարտել Է Ադրբեջանի դատավճիռը․ երկրի ԱԳՆ հայտարարությունը
Ֆրանսիան դատապարտել է Ադրբեջանում այդ երկրի քաղաքացի Թեո Քլերքի նկատմամբ կամայական և բացահայտ խտրական վերաբերմունքը, որը մետրոյում գրաֆիտիի համար դատապարտվել է երեք տարվա ազատազրկման: Միևնույն ժամանակ, մյուս երկու մեղադրյալները նրա հետ նույն գործողությունների համար դատապարտվել են դրամական տուգանքի, ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ մեկնաբանության մեջ:
Թեո Քլերկի ձերբակալությունից հետո Բաքվում Ֆրանսիայի դեսպանությունը դիմել է Ադրբեջանի իրավասու մարմիններին՝ Ֆրանսիայի քաղաքացու շահերից ելնելով և հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի դրույթներին համապատասխան հյուպատոսական պաշտպանություն իրականացնելու համար:
Դեսպանատան ներկայացուցիչները ներկա էին բոլոր դատական նիստերին:
Ֆրանսիայի ԱԳՆ-ն հիշեցրել է այս երկրի քաղաքացիներին, այդ թվում՝ երկքաղաքացիություն ունեցողներին, նախազգուշացումը՝ չայցելել Ադրբեջան, եթե բացարձակ անհրաժեշտություն չկա՝ «մի երկրում կամայական կալանավորման և անարդար դատավարության վտանգի պատճառով, որի դատական համակարգը անկախության երաշխիքներ կամ իրավունքների պաշտպանություն չի տալիս»։
Նմանատիպ հոդվածներ
Առուշանյանի պաշտոնի համար մարտերը սկսված են. ո՞վ է հավակնում նրա աթոռին
Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի շուրջ սեղմվող օղակը ոգևորել է ՔՊ-ական պատգամավոր, գորիսեցի Արմեն Խաչատրյանին։ Այս մ...
Հայաստանը մտադիր է Հնդկաստանից նոր զինատեսակներ ձեռք բերել
Հայաստանը շահագրգռված է Հնդկաստանից հավելյալ քանակությամբ 155 մմ տրամաչափի ATAGS հրետանային կայանքներ ձեռք բերելու հարցո...
ՀՀ ՊՆ-ն՝ ադրբեջանական կողմի հայտարարության մասին
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 12-ին՝ ժամը 00։15-01։05-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ...
Զախարովան արձագանքել է Փաշինյանի հայտարարությանը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան արձագանքել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հա...