«Ֆորմուլա 1»-ը պետք է դադարեցնի Ադրբեջանի ոճրագործությունները «մաքրագործել». Free Armenian Prisoners
Free Armenian Prisoners շարժումն այսօր բաց նամակ է հղել «Ֆորմուլա 1» ավտոմրցաշարի գործադիր տնօրեն Ստեֆանո Դոմենիկալիին՝ կոչ անելով միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում մարդու իրավունքների կոպտագույն խախտումների դեմ՝ Բաքվում անցկացվելիք Գրան Պրիին ընդառաջ:
Նամակը ստորագրել են բրիտանացի հայտնի քաղաքական գործիչներ, այդ թվում՝ լորդ Ալթոնը, բարոնուհի Քերոլայն Քոքսը, պատգամավոր Էնդրյու Ռոզինդելին, ինչպես նաև բրիտանահայ համայնքի ղեկավարներ: Նրանք պահանջում են անհապաղ միջոցներ ձեռնարկել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ քաղբանտարկյալներին ազատ արձակելու համար:
«Նրանք պատանդ են պահվում, ենթարկվում են անմարդկային վերաբերմունքի, մերժվում է արդար դատավարությունների անցկացումը: Աշխարհն էլ հետևում է, թե ինչ է կատարվում․ «Ֆորմուլա 1-ը» չի կարող չտեսնելու տալ մարդու իրավունքների դեմ իրականացվող այս աղաղակող խախտումները։ Խախտումներ, որոնք տեղի են ունենում իրենց միջոցառման ստվերում. շահը չպետք է մարդու իրավունքների հաշվին լինի: «Ֆորմուլա 1»-ը պետք է դադարեցնի Ադրբեջանի նման վարչախմբերի ոճրագործությունները «սպորտվոշ» անել (սպորտի միջոցով մաքրագործում)։ Բարձրաձայնելով այս անարդարության մասին և կոչ անելով ազատ արձակել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ քաղբանտարկյալներին՝ «Ֆորմուլա 1»-ը կարող է ցուցաբերել մարդու իրավունքների պաշտպանության հարցում իր ունեցած հանձնառությունը»,-նշվում է նամակում։
Նմանատիպ հոդվածներ
Վճռաբեկ դատարանը բեկանել է Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործը կարճելու որոշումը
Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատը բեկանել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ, ՀԱՊԿ նախկին քար...
Նիկոլ Փաշինյանը կմեկնի Վրաստան
Վարչապետ Փաշինյանը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան, հայտնում է Sputnik Грузия-ն։«Նիկոլ Փաշինյանը Թբիլիսի կժամանի սեպտեմբ...
Արայիկ Հարությունյանն ասել է՝ «կարող է մի օր արթնանաք ու տեսնեք՝ ես չկամ». ԱԺ նախագահը փակագծեր է բացում
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համար անհասկանալի է, երբ ասում են՝ «Արցախ գոյություն չունի»։«Հայաստանի պատասխանը դ...
«Պատրաստ ենք ստորագրել խաղաղության համաձայնագիրը». Արարատ Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ֆրանսիայի գործընկերոջ՝ Ստեֆան Սեժուրնեի հետ ասուլիսում անդրադարձել է խաղաղության համաձայն...