ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փողը տուր՝ խախտիր, խախտիր՝ փողը տուր, եկանք, ասացինք՝ տենց չի, ժողովուրդ ջան

Այո՛, քաղաքացին տուգանքի մատերիալ չէ, Աժ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


«Նախկինում ասում էինք՝ երթևեկության կանոնները խախտիր, սակայն փող տուր ու նորից քշիր, էլի խախտիր, էլի փող տուր ու քշիր: Մենք եկանք ու ասացինք՝ էդպես չի, ժողովուրդ, կա բալային համակարգ, դուք խախտելու որոշակի չափաբաժին ունեք, դրանից ավելի եթե խախտեցիք, ապա կզրկվեք վարորդական իրավունքից» ,-հայտարարեց նա:


Անդրադառնալով հարկատուներին «հերոս» հռչակելուն՝ Փաշինյանը նշեց․ «Ոչ թե հարկատուն է հերոս, այլ աշխատող,արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը վճարող մարդը: Քանի որ մարդը կարող է՝ իր 1000 դրամ հարկային պարտավորությունից վճարում է 100 դրամը, իսկ 900 դրամը թաքցնում ու զարտուղի ճանապարհներ է փնտրում: Ես երբեք չեմ ասել, որ այդ մարդը թիվ մեկ հերոսն է: Ես ասել եմ՝ թիվ մեկ հերոսը նա է, որ 1000 դրամ գոյացնում է, 1000 դրամն էլ վճարում է: Այո՛, ասել եմ, որ աղքատությունը մարդկանց մտքում է և շարունակում եմ պնդել»:

Պատահարներ