ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ադրբեջանը կարող է նոր ագրեսիա սանձազերծել Հայաստանի դեմ. ԱԺ նախագահ
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հնարավոր համարում է, որ Ադրբեջանը կարող է ագրեսիա կիրառել Հայաստանի Հանրապետության դեմ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ալեն Սիմոնյանն այս մասին ասաց լրագրողների հետ ճեպազրույցում՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ են վերջին շրջանում ակտիվացել Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները և հայտարարում, որ Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը Իրանի համար «կարմիր գիծ» է, արդյոք սա չի՞ ենթադրում, որ Ադրբեջանը, հնարավոր է, նոր ագրեսիա սանձազերծի Հայաստանի նկատմամբ։
«Մշտապես կարծում եմ, որ Ադրբեջանը, հնարավոր է, ագրեսիա կիրառի Հայաստանի նկատմամբ։ Առիթից օգտվելով՝ ուզում եմ ողջունել Իրանի պաշտոնյաների կողմից արված հայտարարությունները և ասել, որ Իրանի Իսլամական Հանրապետության այդ հայտարարությունները շատ կարևոր են, և նման ակտիվությունը շատ ողջունելի է»,- ընդգծեց Սիմոնյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մինչ այսօր ես Փաշինյանին չեմ հանդիպել, և որևէ հարց չենք քննարկել. Շահրամանյան
«Մինչ այսօր ես Փաշինյանին չեմ հանդիպել, և որևէ հարց չենք քննարկել»,- ասել է Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը: Հիշեցնեն...
Արայիկ Հարությունյանն ասել է՝ «կարող է մի օր արթնանաք ու տեսնեք՝ ես չկամ». ԱԺ նախագահը փակագծեր է բացում
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համար անհասկանալի է, երբ ասում են՝ «Արցախ գոյություն չունի»։ «Հայաստանի պատասխանը...
«Սա կարևոր պահ է ԵՄ-ի և ՀՀ-ի միջև հարաբերությունների համար». վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար...
«Զանգեզուրի միջանցքը» կեղծ միջանցք է. Իրանը դեմ է
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտնել է, որ իսլ...