«Ֆլայ Արնան» զրկվեց օդանավ շահագործողի վկայականից
Հայկական «Ֆլայ Արնա» ավիաընկերությունը («Հայկական ազգային ավիաուղիներ» ՓԲԸ), որի գլխին սկսեցին սեւ ամպեր կուտակվել նախորդ տարեվերջին, այսօր վերջնականապես զրկվեց կոմերցիոն գործունեություն ծավալելու առանցքային փաստաթղթից՝ օդանավ շահագործողի վկայականից (ՕՇՎ): Այս մասին տեղեկանում ենք Քաղավիացիայի կոմիտեի (ՔԱԿ) կայքից։ Այս մասին գրում է «Հետք»–ը:
Հիշեցնենք, որ ՔԱԿ-ն այս տարվա մարտի 7-ին 6 ամսով կասեցրել էր ավիափոխադրողի ՕՇՎ-ի գործողությունը, քանի որ ընկերությունը չուներ օդանավ: Ըստ ՀՀ օրենսդրության, ՕՇՎ ունեցող ավիաընկերությունը պետք է լինի առնվազն մեկ օդանավի սեփականատեր կամ վարձակալ (ենթավարձակալ) կամ գոնե ունենա օդանավի վարձակալության (ենթավարձակալության) մասին հուշագիր, այլապես նրա ՕՇՎ-ի գործողությունը կկասեցվի առավելագույնը 6 ամսով, եւ այս ընթացքում փոխադրողը պետք է քայլեր ձեռնարկի՝ օրենսդրական նշված պահանջը բավարարելու համար: Չբավարարելու դեպքում նրա վկայականի ուժը կորցրած կճանաչվի:
Ավիաընկերությունը ՕՇՎ ստացել էր 2022 թ. մայիսի 5-ին, իսկ կոմերցիոն թռիչքները մեկնարկել էր նույն տարվա հուլիսի 3-ին: Վերջին նման թռիչքը եղել է այս տարվա հունվարի 16-ին, ինչից հետո «Ֆլայ Արնայի» միակ ինքնաթիռը կանգնած էր «Զվարթնոց» օդանավակայանում: Փետրվարի 26-ին այս բորտը տեղափոխվել է Շարժա, իսկ մարտի 6-ին դուրս է բերվել հայկական ռեգիստրից: Սրա հիման վրա էլ ՔԱԿ-ը կասեցրել է ավիաընկերության ՕՇՎ-ի գործողությունը:
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
Արմավիրի մարզում կրակոցների հետևանքով զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը
Զոհվել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ...
Որոնվում է սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով. ՆԳՆ
Սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչ Մանուկ Մա...
Ինքնաթիռը Մոսկվայից Ստամբուլ չվերթի ժամանակ չնախատեսված վայրէջք է կատարել Վարշավայում
Թուրքական ավիաընկերության ինքնաթիռը չնախատեսված վայրէջք է կատարել Վարշավայում՝ Մոսկվայից Ստամբուլ չվերթի ժամանակ։ Այս մա...
Նոր մանրամասներ՝ ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջ առևանգման դեպքից
ԱՄՆ-ում հայտնի բիզնեսմենի կնոջ առևանգումը կազմակերպել է շաբաթներ առաջ ԱՄՆ-ից ՀՀ վերադարձած Երևանի բնակիչ Վաչե Ի․-ն, ով ս...