Ուկրաինայում պատերազմի ավարտի շուրջ քննարկումների պահն է եկել. Գերմանիա
Այժմ այն պահն է, երբ անհրաժեշտ է արագացնել Ուկրաինայում ռազմական հակամարտության ավարտը, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ZDF-ին տված հարցազրույցում:
«Ես կարծում եմ, որ հիմա այն պահն է, երբ մենք պետք է քննարկենք, թե ինչպես կարող ենք դուրս գալ այս պատերազմական իրավիճակից և հասնել խաղաղության ավելի արագ, քան թվում է հիմա», — ասել է նա:
Շոլցը նաև կողմ է արտահայտվել Ռուսաստանի մասնակցությանը երկրորդ «խաղաղության գագաթնաժողովին» և լավ է անվանել հարաբերություններն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ:
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը նաև հայտարարել է, որ Գերմանիան մտադիր է հետաքննել «Հյուսիսային հոսք» և «Հյուսիսային հոսք — 2» գազատարների պայթեցումները։ Նա ընդգծել է, որ դիվերսիաների պատասխանատուները պատժվելու են։
«Ինձ համար միանգամայն ակնհայտ է, որ դա պետք է հետաքննվի։ Ուրախ եմ, որ դաշնային դատախազությունն ու անվտանգության մարմիններն այսքան հեռու են գնացել հետաքննության մեջ, ինչպես հաղորդվել է լրատվամիջոցներում: Մենք կողմ ենք, որ ոչինչ չթաքցվի։ Ամեն ինչ արվելու է, որպեսզի նրանք, ովքեր դա արել են, պատասխանատվություն կրեն», — հայտարարել Է կանցլերը։
Շոլցը նաև նշել է, որ եկել է Ուկրաինայում հակամարտության ավարտի շուրջ քննարկումների ժամանակը: Կանցլերն ընդգծել է, որ հաջորդ խաղաղության համաժողովին պետք է ներկա լինի Ռուսաստանը: Նրա խոսքով՝ Զելենսկին համաձայն է։
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը՝ հատուկ գործողության ընթացքում Ռուսաստանի անելիքների մասին
Ռուսաստանը դեռ շատ անելիքներ ունի հատուկ ռազմական օպերացիայում հաղթելու համար: Այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել Է ՌԴ ն...
ԱՄՆ-ն՝ Ուկրաինա զորք ու զենք ուղարկելու մասին
Պետդեպարտամենտը պնդում է, որ Վաշինգտոնը մտադիր չէ ուղղակիորեն մասնակցել Ուկրաինայի հակամարտությանը և զորքեր ուղարկել երկ...
Մեդվեդեւն ակնարկել Է Կիեւին միջուկային հարվածի մասին
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Telegram-ի իր ալիքում մեկնաբանել է Արևմտյան պաշտոնյաների հայտարարութ...
Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին ներկայացրել է Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունները
Տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ ՌԴ նախագահը ՀՀ վարչապետին տե...