«Ծայրահեղ ծանր ձմեռ է սպասվում». Ուկրաինայի էներգետիկ հետազոտությունների կենտրոն

Առաջիկա ձմեռը ծայրահեղ ծանր ու դժվար կլինի Ուկրաինայի համար: Էներգետիկայի հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ալեքսանդր Խարչենկոն հայտարարել է, որ Կիևում կարող է օրական 16 ժամ էլեկտրաէներգիա բացակայել, և դա, փորձագետի խոսքով, նորմ կդառնա: Նաև սեփական համակարգի մաշվածության և ենթակառուցվածքներին ռուսական հարվածների հետևանքով դժվար կլինի նաև Օդեսայի և Խարկովի համար։


«Օդեսայում սեփական մեխանիկական ուժը էլեկտրականի վերածող մեխանիզմ գրեթե չկա։ Կիեւը շատ հարցերում չափազանց դեֆիցիտ ունեցող քաղաք է: Ձմռանը այնտեղ պակասում է 800-900 մեգավատ հզորություն, որը պետք է դրսից բերել», — հայտարարել է Խարչենկոն։


Խարկովը, ըստ Խարչենկոյի, «ընդհանրապես ուղղակի կրակի տակ է», ինչը նշանակում է, որ «ցանկացած ենթակայան և ցանկացած արտադրող հզորություն ցանկացած պահի կարող է ոչնչացվել»: Ուստի նա խորհուրդ է տալիս ուկրաինացիներին համալրվել գեներատորներով։ «Բացի լույսի բացակայությունից, դուք ստիպված կլինեք համակերպվել բնակարանային և կոմունալ ծառայությունների բարձր գների հետ»:

Քաղաքականություն