ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սոչիում հանգստացողները ծովից ական են դուրս բերել

Սև ծովի ափին՝ Սոչիում, ծովային ական է դուրս եկել ջրից: «Военный обозреватель» Telegram-ալիքի տեսանյութում երևում է այն պահը, երբ հանգստի մեկնած քաղաքացիները ջրից զինամթերքը դուրս են հանում: 


Կադրերում երևում է, թե ինչպես են լողազգեստներով մի քանի երիտասարդ կլոր սեպապատ առարկան գլորում լողափ, իսկ ականատեսներն այն նկարահանում։


Տելեգրամյան ալիքի տվյալներով՝ զինամթերքը կարող է լինել ուկրաինական ականներից մեկը։


Ավելի ուշ, Սոչիի քաղաքապետարանում սակայն հերքել են սոցցանցերում տարածված տեղեկությունը, թե քաղաքային լողափում ծովային ական է հայտնաբերվել։ Որպես պարզաբանում ներկայացրել են, որ ՆԳՆ մարզային վարչությունից, նման միջադեպի մասին Սոչիի ոստիկանություն հաղորդում չի ստացվել:


Որոշ ժամանակ անց համացանցում տեղեկություններ հրապարակվեցին, որ միջադեպը տեղի է ունեցել Ադլերում, իսկ ականն ըստ տեղացիների մուլյաժ Է եղել: ՆԳՆ-ն այս դեպքում ևս հայտնել է, որ ականի մասին ահազանգ չեն ստացել:

Պատահարներ