Ո՞վ կհաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում. «Նոստրադամուս»-ի կանխատեսումը
Նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթելու է Դեմոկրատական կուսակցության թեկնածու, փոխնախագահ Քամալա Հարիսը. նման կանխատեսմամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահական ընտրությունների «Նոստրադամուս» հռչակված պատմաբան Ալլան Լիխտմանը, գրում է The Guardian-ը:
«Քամալա Հարիսը կլինի Միացյալ Նահանգների հաջորդ նախագահը, համենայնդեպս դա իմ կանխատեսումն է այս մրցավազքի արդյունքի վերաբերյալ: Բայց արդյունքը կախված է ձեզանից: Այսպիսով, դուրս եկեք և քվեարկեք», - ասել է 77-ամյա Լիխտմանը:
Ամերիկյան համալսարանի պատմության պրոֆեսորն ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքները կանխատեսում է 1984-ից և ճշգրիտ կանխատեսել է բոլորը, բացառությամբ մեկի՝ Ջորջ Բուշի վիճարկվող հաղթանակը Ալ Գորի նկատմամբ 2000-ին: Բայց ինքը՝ Լիխտմանը, բազմիցս ասել է, որ այս սխալը չի խաթարում իր մշակած մոդելի արդյունավետությունը, քանի որ, նրա կարծիքով, Բուշն անարդարացիորեն էր հաղթել։
Լիխտմանի կանխատեսումները հիմնված են մի շարք ճշմարիտ/կեղծ բանալի-կետերի վրա, որոնցով չափվում է նախագահության համար առաջադրված թեկնածուի հաջողությունը,
և հաշվի չեն առնում հարցումների միտումները:
Ըստ Լիխտմանի՝ Հարիսը բանալի-կետերի մեծ մասով առաջ է անցել Թրամփից:
ԱՄՆ նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին։ Հարիսը դարձել է դեմոկրատ թեկնածուն այն բանից հետո, երբ նախագահ Ջո Բայդենը լքեԼ Է ընտրապայքարը։ Ընտրություններում նրա գլխավոր մրցակիցը ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն է։
Նմանատիպ հոդվածներ
Արայիկ Հարությունյանն ասել է՝ «կարող է մի օր արթնանաք ու տեսնեք՝ ես չկամ». ԱԺ նախագահը փակագծեր է բացում
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի համար անհասկանալի է, երբ ասում են՝ «Արցախ գոյություն չունի»։ «Հայաստանի պատասխանը...
«Զանգեզուրի միջանցքը» կեղծ միջանցք է. Իրանը դեմ է
Իրանի խորհրդարանի ազգային անվտանգության եւ արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահ Էբրահիմ Ազիզին հայտնել է, որ իսլ...
«Սա կարևոր պահ է ԵՄ-ի և ՀՀ-ի միջև հարաբերությունների համար». վարչապետ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, Եվրոպական կենսակերպի խթանման հարցերով հանձնակատար...
Ընդդիմադիր նոր ուժ է ձևավորվում. «Հրապարակ»
«Մինչ ընդդիմությունը քաղաքական թեժ աշուն է խոստանում և վստահեցնում, որ ակտիվ գործողություններ են վերսկսելու, տեղեկությու...