YouTube-ը կդադարեցնի դեռահասներին գեղեցկության ստանդարտներ քարոզող տեսանյութեր ցուցադրել
YouTube–ը պարտավորվում է պաշտպանել դեռահասներին այսպես կոչված գեղեցկության իդեալները խթանող բովանդակությունից, հինգշաբթի այս մասին հայտնել է ընկերությունը, գրում է РИА Новости–ն:
«Դեռահասները, ի տարբերություն մեծահասակների, ավելի հակված են իրենց մասին բացասական կարծիքի ձևավորմանը, երբ անընդհատ տեսնում են գեղեցկության ստանդարտացված պատկերներ իրենց օգտագործած առցանց բովանդակության մեջ..., մենք ամբողջ աշխարհում սահմանափակում ենք տեսանյութերի կրկնվող առաջարկությունները, որոնք կապված են այս թեմայի հետ»,– նշվում է ընկերության հաղորդագրության մեջ:
Բովանդակությունը, որը, ըստ մասնագետների, անվտանգ է սահմանափակ քանակությամբ, բայց կարող է հանգեցնել հոգեկան առողջության խնդիրների, եթե բազմիցս դիտվի, վերաբերում է «ֆիզիկական հատկանիշներին և գեղեցկության որոշ ձևերի իդեալականացմանը մյուսների նկատմամբ, ֆիթնեսի մակարդակի կամ որոշակի քաշի իդեալականացմանը, ինչպես նաև սոցիալական ագրեսիայի ոչ կոնտակտային ձևեր պարունակող տեսանյութեր, այդ թվում՝ ահաբեկում»:
Նմանատիպ հոդվածներ
Արմավիրի մարզում կրակոցների հետևանքով զոհվել է ոստիկանության կապիտան Հայրապետ Ստեփանյանը
Զոհվել է ՆԳՆ ոստիկանության Արմավիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազոր, ոստիկանության կապիտան Հայրապետ...
Որոնվում է սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով. ՆԳՆ
Սպանություն և սպանության փորձ կատարելու կասկածանքով որոնվում է Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 41-ամյա բնակիչ Մանուկ Մա...
Ինչո՞ւ է «Միսս տիեզերք» մրցույթում Հայաստանը ներկայացնելու ռուս մոդել
«Միսս տիեզերք» գեղեցկության միջազգային մրցույթի նոր տնօրինությունն ամբողջությամբ փոխել է մասնակիցների ընտրության կարգը,...
Ամիրյանը՝ Պապ թագավորի անունով, Լենինգրադյանը՝ Բեկոր Աշոտի․ փողոցները անվանափոխելու նախագիծ
Երևանի ավագանու սեպտեմբերի 10-ի հերթական նիստի օրակարգում 29 հարց է ընդգրկված։ Այդ մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետ...