ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառել RT-ի և Մարգարիտա Սիմոնյանի նկատմամբ
Չորեքշաբթի ԱՄՆ ֆինանսների նախարարը հայտարարել է RT հեռուստաալիքը և նրա գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին պատժամիջոցների ցանկում ավելացնելու որոշման մասին։ Այս մասին գրում է Интерфакс–ը:
Ցուցակում ընդգրկվել են նաև RT-ի գլխավոր խմբագրի տեղակալներ Ելիզավետա Բրոդսկայան և Անտոն Անիսիմովը։
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարության մեջ նշել է, որ ընդհանուր առմամբ պատժամիջոցներ են սահմանվում 10 ֆիզիկական և երկու իրավաբանական անձանց նկատմամբ։
«Սա արվում է որպես ԱՄՆ իշխանությունների համակարգված գործողությունների մի մաս՝ ի պատասխան Ռուսաստանի՝ 2024 թվականի ԱՄՆ նախագահական ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձերի»,- ասվում է հաղորդագրությունում:
Ֆինանսների նախարարությունը պարզաբանել է, որ պատժամիջոցները նախատեսում են ԱՄՆ-ում պատժամիջոցների ցանկում հայտնված անձանց գույքի կամ ԱՄՆ քաղաքացիների վերահսկողության տակ գտնվող գույքի արգելափակում։ Բացի այդ, բոլոր առնչվող ֆինանսական գործարքները Միացյալ Նահանգներում կամ ԱՄՆ տարածքի միջոցով արգելված են:
Նմանատիպ հոդվածներ
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում քաղաքացիները կսպասարկվեն նոր համակարգով
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում առաջիկա շաբաթվա ընթացքում կներդրվի հերթերի կառավարման նոր համակարգ։ Թվայ...
ԵՄ-ն հայտարարել է Վրաստանի եվրաինտեգրման դադարեցման մասին՝ ԼԳԲՏ քարոզչության մասին օրենքի պատճառով
Եվրամիությանը (ԵՄ) Վրաստանի անդամակցության գործընթացը փաստացի կասեցվել է։ Այս մասին ասված է քաղաքատնտեսական ասոցիացիայի...
Զախարովան Մեծ Բրիտանիային մեղադրում է Ռոստովի մարզում ԱԹՍ–ներով ուկրաինական հարձակմանը մասնակցելու մեջ
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան սեպտեմբերի 4-ին հայտարարել է, որ օգոստոսի 3-ին Ռոստովի մարզում վառելիքի...
Արայիկ Հարությունյանն իր բոլոր քայլերի, նաև՝ հրաժարականի մասին տեղեկացրել է Հայաստանի իշխանություններին. Աշոտ Ղուլյան
Արայիկ Հարությունյանն իր բոլոր քայլերի, նաև՝ հրաժարականի մասին տեղեկացրել է Հայաստանի իշխանություններին, այդ թվում՝ Նիկո...