Պուտինը հայտնել է, թե ինչու Ուկրաինան չի դադարեցնում ռազմական գործողությունները
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ Կիևի ներկայիս իշխանությունները ընտրություններում հաղթելու շատ քիչ հնարավորություններ ունեն, ուստի շարունակում են ռազմական գործողությունները և չեն հանում ռազմական դրությունը։
«Ներկայիս իշխանությունները, նույնիսկ ներքին օրենսդրության ուժով, լեգիտիմ չեն, նրանք պետք է անցկացնեին նախագահական ընտրություններ, սակայն հրաժարվեցին ռազմական դրության մեջ, և դա չի համապատասխանում հիմնական օրենքին՝ Ուկրաինայի Սահմանադրությանը,- հայտնել է Պուտինը:
Պուտինի խոսքով՝ Ուկրաինայում այս իրավիճակը թելադրում է ռազմական գործողությունները շարունակելու անհրաժեշտությունը։ «Եթե մարտերը դադարեն, Ուկրաինայի իշխանությունները ստիպված կլինեն չեղարկել ռազմական դրությունը, իսկ ռազմական դրության վերացումից հետո նախագահական ընտրությունները պետք է անհապաղ անցկացվեն», - պարզաբանել է ՌԴ նախագահը։ «Իսկ ներկայիս իշխանություններն ակնհայտորեն պատրաստ չեն դրան. նրանք վերընտրվելու քիչ շանսեր ունեն, և, հետևաբար, նրանք շահագրգռված չեն դադարեցնել ռազմական գործողությունները, այդ իսկ պատճառով նրանք կատարել են այս սադրանքը Կուրսկի շրջանում:»,- ընդգծել է ռուսական պետության ղեկավարը։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը պետք է պատասխանատու լինի ոչ միայն հայտարարածի, այլև դրա հետևանքների համար. Զախարովա
Պարբերաբար կարդում եմ պաշտոնական Երևանի հայտարարությունները, այդ թվում՝ ՀԱՊԿ-ին վերաբերող հայտարարությունները․ ճեպազրույ...
ԼՂ-ի շրջափակման ժամանակ Ադրբեջանը խոչընդոտել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատանքը․ OCCRP
Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետազոտման կենտրոնը ծավալուն նյութ է հրապարակել Լեռնային Ղարաբաղի շրջափակման ժ...
Մոսկվայում տեղյակ են «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ Իրանի մտահոգության մասին. Զախարովա
Մոսկվայում տեղյակ են, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» կառուցման հետ կապված իրանցի պաշտոնյաների մտահոգություններին։...
Մենք կարծում ենք, որ դրանց այլընտրանք չկա. Զախարովան հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին
ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարություններ...