Մարտի դաշտի տեսակետից առայժմ նման հնարավորություններ չեմ տեսնում․ Զելենսկի
Զապորոժիեի ատոմակայանը քաղաքական միջոցներով պետք է վերադարձվի Ուկրաինայի վերահսկողությանը, հակառակ դեպքում դա վտանգավոր է։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Ինչ վերաբերում է Զապորոժիայի ԱԷԿ-ի վերադարձին, ապա այսօր կան միայն քաղաքական քայլեր և, ցավոք, դրանք բավարար չեն, որպեսզի կայանը վերադառնա մեր վերահսկողությանը։ Ուկրաինայի համար ավելի անվտանգ է վերահսկել Զապորոժիե կայանը, իսկ մարտի դաշտի տեսակետից առայժմ նման հնարավորություններ չեմ տեսնում, իսկ նրանք, որոնք հավանաբար կան, վտանգավոր են։
Ուստի կարծում ենք, որ դեռ անհրաժեշտ է քաղաքական միջոցներով վերադարձնել մեր կայանը։ Գոնե բոլոր հարթակներում խոսում ենք այդ մասին»,-հայտարարել է նա։
Զելենսկին նշել է, որ կայանի ապաօկուպացիայի հարցով զբաղվում է ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին։
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի սեփականատերն ու Վանաձորի գլխավոր ճարտարապետը
Ձերբակալվել են Հայաստանի ամենախոշոր կարի ֆաբրիկայի՝ «Գլորիա»-ի սեփականատեր Բագրատ Դարբինյանն ու Վանաձորի գլխավոր ճարտարա...
ՀՀ-ն հայտարարեց՝ ՌԴ սահմանապահները չեն մասնակցելու, թեկուզ դա սևով սպիտակին գրված է․ Լավրով
ՌԴ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ պայմանավորվածություններն օդում կախված են մնացել։ Այս մասին ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավր...
Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը
Հրապարակվել է Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը։ Այն պետք է հաստատվ...
Կատարվողը չեմ դիտարկում քաղաքական կոնտեքստում, քաղաքականությամբ չեմ էլ զբաղվում․ Առուշանյան
Ես իմ նկատմամբ կատարվողը չեմ դիտարկում քաղաքական կոնտեքստում, քանի որ քաղաքականությամբ չեմ էլ զբաղվում։ Այս մասին այսօր...