Քաղաքականություն

ՄԱԳԱՏԷ-ն բավարար փաստեր չունի Կուրսկի ատոմակայանի վրա հարձակումների պատասխանատուներ նշելու համար

Edita
ՄԱԳԱՏԷ-ն բավարար փաստեր չունի Կուրսկի ատոմակայանի վրա հարձակումների պատասխանատուներ նշելու համար

ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին հայտարարել է, որ չի կարող նշել Կուրսկի ատոմակայանի վրա հարձակումների պատասխանատուների, քանի որ ձգտում է ինքնուրույն հաստատել միջուկային անվտանգության հետ կապված միջադեպերի փաստերը, ինչպես նաև չի ցանկանում քաղաքականացնել իրավիճակը անհերքելի ապացույցների բացակայության պայմաններում։ Այս մասին Ռաֆայել Գրոսսին ասել է Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում։


Ըստ նրա՝ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները գնացել են Կուրսկի ատոմակայան ինքնուրույն գնահատելու սպառնալիքները, քանի որ ռուսական իշխանություններից հաղորդագրություններ  են ստացվել հարձակումների մասին։ Գրոսսին ընդգծել է, որ միջուկային անվտանգությունը պաշտպանելու իրենց առաքելության շրջանակներում պետք է տեղում լինեին և որոշեինք փաստերը: Նրա խոսքով՝ անկողմնակալության, ճշգրիտ լինելու և չշահարկելու համար գործակալությունը հարձակումների մասին տեղեկությունները հաստատում է միայն այն դեպքում, երբ կարող է ինքնուրույն գնահատել տեղեկատվությունը։


ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը նաև խոստովանել է, որ հակամարտող կողմը, որի տարածքում են գտնվում վտանգված միջուկային օբյեկտները, իրավունք ունի միջազգային միջուկային կարգավորող մարմնից պահանջել միջուկային անվտանգության խախտման համար պատասխանատուներին: Միևնույն ժամանակ, Գրոսսին վստահեցրել է, որ գործակալությունը երբեք չի թաքցնի հանրությունից ատոմակայանների վրա կանխամտածված հարձակումների փաստերը, եթե իր տրամադրության տակ ունենա անհերքելի ապացույցներ։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250