ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ-ն բոլոր մակարդակներում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում
Դուք գիտեք, որ ՀՀ-ն բոլոր մակարդակներում սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ում, եւ այս փուլում մենք այդ որոշումը համարում ենք բավարար: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում իր ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարցին, թե էլ ինչ պետք է տեղի ունենա, որ Հայաստանը լքի ՀԱՊԿ-ը:
«Կարող է լինել բանավեճ, մեկը կարող է ասել, որ դա բավարար է, մյուսը կարող է ասել՝ անբավարար է, բայց այստեղ պետք է նայենք, թե ով ինչ գնահատողական իրավասություն ունի: Ես հարգում եմ բոլոր տեսակետները, բայց մյուս կողմից մենք կայացրել ենք այն որոշումը, որը կայացրել ենք: Այս պահին մենք այլ որոշում կայացնելու անհրաժեշտություն չենք տեսնում, ինչը չի նշանակում, որ հաջորդ պահին մենք այլ որոշում կայցնելու անհրաժեշտություն չենք տեսնի»,-ասաց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը ՀԷՑ–ի, «Վեոլիա Ջրի» «Գազպրոմ Արմենիայի» մասին
Էլեկտրաէներգիայի անջատումների և ջրային կառավարման հետ կապված խնդիրները շատ լուրջ են, բայց մեր մոտեցումը գիլիոտինային չէ,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը՝ Բաքվում կայանալիք COP-29-ին մասնակցելու մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է նոյեմբերին Բաքվում կայանալիք COP-29 միջոցառմանն իր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ է լինելու ՀՀ-ում ՌԴ-ի 102-րդ ռազմաբազայի ճակատագիրը. Auroranews-ի լրագրողի հարցը Փշինյանին
ՀԱՊԿ-ից դուրս գալու օր և ժամ չեմ կարող ասել, իսկ Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի հետ կապված մենք հարց չունենք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ, Radar Armenia-ի հարցին ի պատասխան անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցութ...