ՏԵՍԱՆՅՈՒԹ. Եթե ՌԴ-ն տնտեսական սանկցիաներ կիրառի, որքանով է ՀՀ-ն պատրաստ դիմակայել դրանց. Փաշինյանը պատասխանել է
Չի կարելի խոսել այլ երկրների մասին վիրավորանքի, հեգնանքի լեզվով, մանավանդ՝ ՌԴ նման երկրի մասին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով վարչապետի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ»-ի այն հարցին, թե քաղաքագիտական շրջանակները պնդում են, թե խաղաղոության պայմանագրի ստորագրման պահը, այնքան Ռուսաստանը ավելի է «ջղաձգվում», քանի որ տարածաշրջանից դուրս է մղվում ՌԴ-ն, եւ եթե ՌԴ-ն տնտեսական սանկցիաներ կիրառի, որքանով է Հայաստանը պատրաստ դիմակայել դրանց:
«Ես ճիշտ չեմ համարում մեր գործընկեր Ռուսաստանի մասին վատ բառապաշարով խոսելը։ Ես շփվում եմ Վլադիմիր Պուտինի հետ, և մեր աշխատանքային ժանրը փոխադարձ հարգանքն է։ Ես չեմ ընդունում այն բառապաշարը, որը կա Ռուսաստանի նկատմամբ: Կարելի է ունենալ խնդրներ, դրանց մասին պետք է խոսել, պետք է բարձրաձայնել, բայց նման բառապաշարով խոսել որեւէ երկրի հետ, դա արդեն ի բնե սխալ է: Եթե մենք էդ սխալները գործել ենք, մենք պետք է էդ սխալները ինքներս ուղղենք, բայց ոչ թե ուրիշների՝ այլ մեզ համար: Որովհետեւ, էլի եմ ասում, պետությունը այլ մտածողություն է, այլ ընկալում է, մտածողության բոլորովին ուրիշ հարթություն եւ մենք եթե ուզում ենք ունենալ ուժեղ, անկախ, ինքնիշխան պետություն, պետք է մուտք գործենք մտածողության արյդ հարթություն եւ ամրանանք այդտեղ»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ ինքը չի ցանկանում պատասխանել այն հարցին, թե ՌԴ-ն տնտեսական սանկցիաներ կկիրառի. «Ինչի պետք է ՌԴ-ն սանկցիաներ կիրառի, ասենք իր որ շահի համար, կամ մեր որոշման համար: Ես չեմ ուզում, որ մենք այսօր այդ բառապաշարով այդ սցենարները քննարկենք»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը ՀԷՑ–ի, «Վեոլիա Ջրի» «Գազպրոմ Արմենիայի» մասին
Էլեկտրաէներգիայի անջատումների և ջրային կառավարման հետ կապված խնդիրները շատ լուրջ են, բայց մեր մոտեցումը գիլիոտինային չէ,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը՝ Բաքվում կայանալիք COP-29-ին մասնակցելու մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ հանդիպմանն անդրադարձել է նոյեմբերին Բաքվում կայանալիք COP-29 միջոցառմանն իր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ի՞նչ է լինելու ՀՀ-ում ՌԴ-ի 102-րդ ռազմաբազայի ճակատագիրը. Auroranews-ի լրագրողի հարցը Փշինյանին
ՀԱՊԿ-ից դուրս գալու օր և ժամ չեմ կարող ասել, իսկ Հայաստանում Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի հետ կապված մենք հարց չունենք...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցություններին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ, Radar Armenia-ի հարցին ի պատասխան անդրադարձել է հայ-ադրբեջանական բանակցութ...