ՆԱՏՕ-ն մտադիր է ուժեղացնել Ուկրաինայի պաշտպանությունը
ՆԱՏՕ-ում խստորեն դատապարտել են Ռուսաստանի չտարբվերակված հարվածները և վերահաստատել իրենց խոստումը՝ ավելի ուժեղացնելու Ուկրաինայի պաշտպանությունը: Նման հայտարարություն է արվել ՆԱՏՕ-Ուկրաինա խորհրդի նիստի ժամանակ։
Համապատասխան հայտարարությունը հրապարակվել է ՆԱՏՕ–ի պաշտոնական կայքում։
«Ուկրաինան շարունակում է ամեն օր որսալ ռուսական հրթիռները՝ փրկելով անթիվ կյանքեր: Սակայն Ուկրաինայի՝ իր պաշտպանական կարողությունները պահպանելու համար պահանջվում է մատակարարման ավելացում և ավելի մեծ աջակցություն: Ռուսական վերջին հարձակումից հետո դաշնակիցներն այսօր վերահաստատեցին, որ ուժեղացնում են իրենց ռազմական օգնությունն Ուկրաինային: Մենք պետք է շարունակենք Ուկրաինային տրամադրել սարքավորումներ և զինամթերք: Այն անհրաժեշտ է Ռուսաստանի ներխուժումից պաշտպանվելու համար»,- ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը՝ հավելելով, որ դա կենսական նշանակություն ունի Ուկրաինայի համար:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հյուսիսային պողոտայում դիմակավորված ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացնում
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները ուժեղացված ծառայություն են իրականացնում մայրաքաղաքում՝ ինչպես Կենտր...
ԱՄՆ-ն չի ճանաչում Թայվանի անկախությունը և հավատարիմ է «մեկ Չինաստան» սկզբունքին. Սալիվան
ԱՄՆ-ն չի ճանաչում Թայվանի անկախությունը և հավատարիմ է «մեկ Չինաստան» սկզբունքին, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգ...
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իսրայելական ՀԿ–ի դեմ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի պատճառով
Չորեքշաբթի Միացյալ Նահանգները պատժամիջոցների ցուցակում ներառել է իսրայելական ոչ կառավարական կազմակերպության և մեկ անձի՝...
Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան պատրաստվում են էլեկտրոնային աճուրդի տարբերակով վաճառել․ փաստաբան
Սամվել Շահրամանյանին սպասարկող մեքենան ՀՀ կառավարությունը պատրաստվում է էլեկտրոնային աճուրդի տարբերակով վաճառել: Այս մաս...