Արցախը պատմության մեջ 1-ին անգամ հայաթափված է. ինչ է սպասվում սեպտեմբերի 2-ին. «Ժողովուրդ»
Հաջորդ շաբաթ՝ սեպտեմբերի 2-ին, Արցախի Հանրապետության անկախության հռչակման 33 ամյակն է։ Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
«Շուրջ 33 տարի առաջ՝ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին, Արցախը Ադրբեջանից էլ շուտ հռչակեց իր անկախությունը Խորհրդային միությունից:
Ցավոք, Նիկոլ Փաշինյանի իշխանության վարած արտաքին քաղաքականության հետեւանքով այսօր հայկական երկրորդ պետությունը կորսված է եւ պատմության մեջ առաջին անգամ՝ հայաթափված: Արցախի էջը այսուհետ փակված համարող ՔՊ իշխանության օրոք Հայաստանում արդեն վաղուց պետական մակարդակով Արցախի անկախության օրը չի իրականացվում որեւէ միջոցառում:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, փոխարենը, ընդդիմադիր շրջանակներն են այդ օրը մի շարք միջոցառումներ նախատեսել:
Սեպտեմբերի 2-ին՝ վաղ առավոտյան, Արցախի իշխանության ներկայացուցիչներն ու պատգամավորները այցելելու են Եռաբլուր, այնուհետեւ ՀՀ Արցախի ներկայացուցչությունում միջոցառում-քննարկում են կազմակերպելու, որը բաց է լինելու ոչ միայն քաղաքական գործիչների, այլ նաեւ արցախահայերի համար: Այդ օրը Արցախի ներկայացուցչություն այց են նախատեսել նաեւ հայաստանյան ընդդիմադիր շրջանակները՝ պատգամավորներն ու գործիչները: Բագրատ սրբազանը եւս սեպտեմբերի 2-ին լինելու է Արցախի ներկայացուցչությունում:
Ավելին՝ Արցախի անկախության օրվա նախօրեին՝ սեպտեմբերի 1-ին, ընդդիմադիր շարժումը Սուրբ Աննա եկեղեցու բակում միջոցառում կիրականացնի՝ նվիրված Արցախի Հանրապետության տարեդարձին»,– գրում է օրաթերթը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հյուսիսային պողոտայում դիմակավորված ոստիկաններն ուժեղացված ծառայություն են իրականացնում
Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների աշխատակիցները ուժեղացված ծառայություն են իրականացնում մայրաքաղաքում՝ ինչպես Կենտր...
ԱՄՆ-ն չի ճանաչում Թայվանի անկախությունը և հավատարիմ է «մեկ Չինաստան» սկզբունքին. Սալիվան
ԱՄՆ-ն չի ճանաչում Թայվանի անկախությունը և հավատարիմ է «մեկ Չինաստան» սկզբունքին, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ազգ...
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել իսրայելական ՀԿ–ի դեմ Հորդանանի Արևմտյան ափին տիրող իրավիճակի պատճառով
Չորեքշաբթի Միացյալ Նահանգները պատժամիջոցների ցուցակում ներառել է իսրայելական ոչ կառավարական կազմակերպության և մեկ անձի՝...
Ֆրանսիայի ԱԳՆ-ն անդրադարձել է Պավել Դուրովին քաղաքացիություն տրամադրելուն
Ֆրանսիայի ԱԳՆ-ն նկատառումներ ունի Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովի՝ Ֆրանսիայի քաղաքացիություն ստանալու ընթացակարգի վերա...