Այլընտրանք կա. որտեղ կանցկացնեն Արցախի անկախության հռչակագրի ընդունման օրվան նվիրված միջոցառումը եթե մարզահամերգային համալիրից մերժում են ստացել
«Հրապարակ» օրաթերթ գրում է․ Մենք գրել էինք, որ ՀՅԴ-ն մտադիր է սեպտեմբերի 2-ին՝ Արցախի անկախության հռչակագրի ընդունման օրվան նվիրված միջոցառում անցկացնել Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, սակայն համալիրի ղեկավարությունը նախ մերժել է մեծ դահլիճը տրամադրել, ապա առաջարկել է փոքրը, իսկ մի քանի օր անց նաեւ դրանից է հրաժարվել՝ չեղարկելով ձեռք բերված համաձայնությունը եւ անգամ կնքված պայմանագիրը։ Միջոցառման կազմակերպիչներին փոխանցել են, թե իբր նախնական այլ պայմանավորվածություններ ունեն։
Մենք տեղեկացանք, որ համալիրին որպես այլընտրանք՝ «Դվին» հյուրանոցն է դիտարկվում, ՀՅԴ-ն բանակցում է այս հարցով: Կգա՞ն արդյոք համաձայնության «Դվինի» սեփականատիրոջ հետ, դեռեւս հայտնի չէ։ Նույն օրը նաեւ Բագրատ սրբազանն է Սուրբ Աննա եկեղեցու բակում հավաք անցկացնելու, որը նույնպես նվիրված կլինի Արցախի անկախության օրվան։
Նմանատիպ հոդվածներ
Առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև
Այսօր՝ սեպտեմբերի 3-ին, առաջին անգամ գործարկվել է ուղիղ չվերթ Հայաստանի և Չինաստանի միջև: Տարածքային կառավարման և ենթակա...
Շոյգուն հայտարարությամբ է հանդես եկել
Հավաքական Արևմուտքը, փորձելով թուլացնել ռուս ժողովրդի միասնությունը, մեծացնում է տեղեկատվական ճնշումն: Այս մասին ասել է...
ՊՆ նախարարը պահանջում է շտապ զենք ուղարկել Կուրսկ և Բելգորոդ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը խնդրել է Գլխավոր շտաբին և պաշտպանության կառավարման ազգային կենտրոնին...
ՌԴ-ն ենթարկվել է ուկրաինական ԱԹՍ-ների հարձակմանը
Բելգորոդի մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը Telegram-ի իր ալիքում հայտնել է, որ Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչո...