Քաղաքականություն

Իրանը կաջակցի Գազայի հատվածի ցանկացած գործարքի, որին կհամաձայնի ՀԱՄԱՍ-ը

Իրանը կաջակցի Գազայի հատվածի ցանկացած գործարքի, որին կհամաձայնի ՀԱՄԱՍ-ը
Իրանը կաջակցի Գազայի հատվածում հրադադարի ցանկացած համաձայնագրի, որը կհաստատվի ՀԱՄԱՍ-ի կողմից, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաքչին Կատարի իր գործընկեր Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի…

Իրանը կաջակցի Գազայի հատվածում հրադադարի ցանկացած համաձայնագրի, որը կհաստատվի ՀԱՄԱՍ-ի կողմից, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբաս Արաքչին Կատարի իր գործընկեր Մուհամմեդ բեն Աբդել Ռահման Ալ Թանիի հետ հանդիպման ժամանակ։ Այս մասին հայտնում է EFE-ն։


«Ցանկացած համաձայնագիր, որին կհամաձայնեն Պաղեստինի դիմադրության և ՀԱՄԱՍ-ի մեր ընկերները, կաջակցվի Իրանի կողմից»,- խոստացել է Արաքչին։


Նախարարը նաև ասել է, որ Իրանը ողջունում է Կատարի ջանքերը՝ «անհապաղ վերջ դնելու Սիոնիստական ​​ռեժիմի կողմից Գազայի հատվածում իրականացվող պատերազմին ու հանցագործություններին, ինչպես նաև անկլավում հրադադարի հաստատմանը»:


Երկուշաբթի երեկոյան The Times of Israel-ը, վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային, նշել է, որ Գազայի հատվածում հրադադարի համաձայնագրի շուրջ բանակցությունների հերթական փուլը, որը տեղի է ունեցել հանգստյան օրերին Կահիրեում, արդյունք չի տվել։

Նմանատիպ հոդվածներ

Տնօրենների թափուր տեղերի համար իրականացվող մրցույթները ցույց են տալիս, որ կարողությունների զարգացման լուրջ խնդիր ունենք. ԿԳՄՍ նախարար

Դպրոցի բովանդակային կառավարումը նոր պահանջներ է դնում հավակնորդների առջև։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԿԳՄՍ նախարա...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250