Ոչ մի քրիստոնեական եկեղեցի չպետք է արգելվի․ Հռոմի Պապը՝ Ուկրաինայում ուղղափառ եկեղեցու մասին

Ոչ մի քրիստոնեական եկեղեցի չպետք է արգելվի։ Հայտարարել է Հռոմի Ֆրանցիսկոս Պապը՝ անդրադառնալով Ուկրաինայում ուղղափառ եկեղեցու արգելքին։


«Մտածելով Ուկրաինայում վերջերս ընդունված օրենքների մասին՝ ես վախենում եմ աղոթողների ազատությունից: Նրանք, ովքեր իսկապես աղոթում են, միշտ աղոթում են բոլորի համար: Չարությունը չի արվում աղոթքի պատճառով:


Եթե որևէ մեկը չարիք գործի իր ժողովրդի նկատմամբ, նա մեղավոր կլինի: Բայց նա չարություն չի անում, որովհետև նա աղոթում է: Եվ թող աղոթելու հնարավորություն ունենա յուրաքանչյուրն այն տեղում, որը եկեղեցի է համարում։ Խնդրում եմ, որ ոչ մի քրիստոնեական եկեղեցի չարգելվի: Եկեղեցուն դիպչել չի կարելի»,- Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակում կիրակնօրյա քարոզի ավարտին ասել է պոնտիֆիկոսը։


Հիշեցնենք, որ նախօրեին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ստորագրել է օրենք, որով արգելվում է երկրում ուկրաինական ուղղափառ եկեղեցին:


Օրինագիծը նախապատրաստվել էր անձամբ Զելենսկու հանձնարարությամբ և խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունվել 2023 թվականի հոկտեմբերին։


Գրեթե մեկ տարի շարունակ այն չէր ներկայացվում երկրորդ ընթերցմամբ քննարկման, քանի որ ուկրաինական իշխանությունները մտավախություն ունեին, որ նախագիծը բավարար թվով ձայներ չի հավաքի։


Օգոստոսի 16-ին վերջնական լրամշակումներից հետո Ռադայի համապատասխան խորհրդարանական հանձնաժողովը հավանություն է տվել օրինագծին։ Այսօր արդեն Զելենսկին ստորագրել է Ուկրաինայում ուղղափառ եկեղեցին արգելող օրենքը։




Պատահարներ