Սերբիան աշնանը Ռուսաստանից ակնկալում է բնական գազի մատակարարումների նոր բանակցություններ
Սերբիայի իշխանություններն ակնկալում են Ռուսաստանից բնական գազի մատակարարումների նոր բանակցություններ և առավել բարենպաստ պայմաններ աշնանը:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին ասել է Սերբիայի փոխվարչապետ Ալեքսանդր Վուլինը։Սերբիայի փոխվարչապետն օգոստոսի 12-15-ը աշխատանքային այցով եղել է Ռուսաստանում, որի ընթացքում զրույց է ունեցել ՌԴ էներգետիկայի նախարար Սերգեյ Ցիվիլևի հետ։«Արտոնյալ գներով գազի մատակարարման մեր պայմանագրի ժամկետը լրանում է հաջորդ տարվա մայիսին:
Եվ մենք խոսեցինք սեպտեմբերին երկարաձգման մասին բանակցություններ սկսելու մասին, քանի որ սպասելու առիթ չկա: Ակնկալում ենք, որ համաձայնագիրը կերկարաձգվի, կստանանք լավագույն և բարենպաստ պայմաններ»,-ասել է փոխվարչապետ Վուլինը սերբական լրատվամիջոցի եթերում:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի հետ քննարկում է նոր աղբավայր կառուցելու ծրագիրը. Ավինյան
Երևանի քաղաքապետարանում գործակարգավարական հերթական խորհրդակցությունն էր, որը վարում էր քաղաքապետ Տիգրան Ավինյանը:Խորհրդա...
Ղրղըզական բանկը դադարեցրել է փոխանցումները ռուսական բանկերի հետ
Ղրղըզական MBank-ը անորոշ ժամկետով դադարեցրել է ռուսական բանկերի հետ երկկողմ փոխանցումները։«Տեղեկացնում ենք, որ 2024 թվակ...
Գազի խոշոր հանքավայր է հայտնաբերվել Հարավչինական ծովում
China National Offshore Oil Corporation-ը Հարավչինական ծովում հայտնաբերել է բնական գազի խոշոր հանքավայր՝ ավելի քան 100 մ...
Առանց մաքսատուրք ներմուծման պայմանները կրկին փոխվում են. ՀՀ կառավարության որոշումը
ՀՀ կառավարությունը որոշում կայացրեց նվազեցնել ցամաքային սահմանով և փոստով ներմուծման դեպքում ապրանքների առավելագույն անմ...