«Այս այցն իր մեջ մեծ ուղերձ ունի»․ Օ'Բրայենը ժամանել է Կիև
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ'Բրայենը երեկ ժամանել է Կիև։
Ուկրաինայում Միացյալ Նահանգների դեսպան Բրիջիթ Բրինքս ողջունել է Օ'Բրայենի այցը Կիև՝ շեշտելով՝ «այս այցը մեծ ուղերձ ունի»։
«ԱՄՆ-ի աջակցությունն Ուկրաինային անսասան է», - X-ում գրել է դեսպանը:
ԱՄն պետքարտուղարի տեղակալը հանդիպել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբայի հետ, քննարկել անվտանգության հարցեր, ինչպես նաև ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումների կարևորությունը։
Երեկ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ Ուկրաինայի գործողությունները Ռուսաստանի տարածքում «լուրջ երկընտրանք» են ստեղծել Վլադիմիր Պուտինի համար։
Բայդենը նշել է, որ իր վարչակազմի ներկայացուցիչները մշտական կապի մեջ են ուկրաինական կողմի հետ, և իրեն պարբերաբար տեղեկություններ են փոխանցում իրավիճակի մասին։
Արդեն 8-րդ օրն է շարունակվում են լայնածավալ ռազմական գործողությունները Կուրսկի շրջանում։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաղորդել է, որ 74 բնակավայր է գտնվում երկրի զինված ուժերի վերահսկողության տակ։ Նախօրեին Կուրսկի շրջանի նահանգապետի պաշտոնակատար Ալեքսեյ Սմիրնովն, իր հերթին, ասել է, որ Ուկրաինայի զինված ուժերը տարածաշրջանի 28 բնակավայր են գրավել։
Անկախ աղբյուրներից հնարավոր չէ ճշտել այս հաղորդումների իսկությունը։


Նմանատիպ հոդվածներ
Բայդենը Կուրսկի մարզ ուկրաինական ուժերի ներխուժումն անվանել է «իսկական երկընտրանք Պուտինի համար»
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն առաջին անգամ մեկնաբանել է Ուկրաինայի զինված ուժերի ներխուժումը Ռուսաստանի Կուրսկի մարզ՝ իրավիճակն...
«COP 29»-ին ընդառաջ՝ Բաքուն հնարավոր է՝ իր իմիջի համար ազատ արձակի որոշ հայ գերիների․ Սահակյան
«COP 29» միջոցառման անցկացումը Բաքվում չի կարող լեգիտիմ լինել, քանի դեռ հայ-ադրբեջանական փոխհարաբերություններին վերաբերո...
Սերժ Սարգսյանի եղբայրը չի ներկայացել դատախազություն, քանի որ երկրում չէ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը` Ալեքսանդր Սարգսյանն ու նրա ընտանիքի անդամները այսօր չեն ներկայացել ՀՀ գլխավոր...
ԱՄՆ-ը հանել Է Սաուդյան Արաբիային մի շարք սպառազինությունների վաճառքի արգելքը, շուտով ռումբեր կմատակարարեն. WSJ
ԱՄՆ-ը հանել է Սաուդյան Արաբիային մի շարք սպառազինությունների վաճառքի արգելքը, հաղորդում է Wall Street Journal-ը: Առաջիկա...