ԶԼՄ-ներին հայտնի է ՌԴ Կուրսկի մարզում ուկրաինական հարձակման նպատակը
Հազարավոր ուկրաինացի զինվորներ են մասնակցում հարձակմանը Ռուսաստանի Կուրսկի մարզում, որի նպատակն է «ապակայունացնել» Ռուսաստանը, AFP գործակալությանը հայտնել է բարձրաստիճան պաշտոնյան Ուկրաինայի անվտանգության կառույցներում։
«Մենք հարձակում ենք իրականացնում։ Նպատակը հակառակորդի դիրքերը ձգելն է, առավելագույն կորուստներ պատճառելը եւ իրավիճակի ապակայունացումը Ռուսաստանում, քանի որ նա ի վիճակի չէ պաշտպանել իր սեփական սահմանը»,- գործակալությանն ասել է պաշտոնյան՝ խնդրելով չնշել անունը։
Ռուս զինվորականները ավելի վաղ հայտնել էին, որ Կուրսկի մարզում Ուկրաինայի ԶՈւ գործողությանը մասնակցել է մոտ 1 000 զինվոր, բայց գործակալության զրուցակիցը Կիեւում հայտնել է, որ նրանք անհամեմատ ավելի շատ են։ Նրա խոսքով՝ Կուրսկի մարզ ներխուժումը զգալիորեն բարձրացրել է ուկրաինացիների բարոյական ոգին, տեղեկացրել է BBC-ն։
«Դա զգալիորեն բարձրացրել է մեր մարտական ոգին, ուկրաինական բանակի, պետության, հասարակության մարտական ոգին,- ասել է պաշտոնյան։- Այդ գործողությունը ցույց տվեց, որ մենք կարող ենք անցնել հարձակման, առաջ շարժվել»։
Գործակալության զրուցակիցը նշել է, որ Ուկրաինան «խստորեն կեհետեւի միջազգային հումանիտար իրավունքին» Ռուսաստան ներխուժման ժամանակ եւ չի նախատեսում անեքսիայի ենթարկել որեւէ տարածք։
«Շատ կարեւոր է, որպեսզի Ուկրաինան չխախտի ոչ մի կոնվենցիա։ Մենք խստորեն հետեւում ենք հումանիտար իրավունքի պահպանմանը. Չենք գլխատում գերիներին, չենք բռնաբարում կանանց, դիակապտություն չենք անուն»,- հավաստիացրել է նա։
Այնուամենայնիվ, Ուկրաինայի ներխուժումը Ռուսաստանի տարածք չի թուլացրել ռուսական զորքերի հարձակումը Ուկրաինայի արեւելքում, թեեւ գրոհների ինտենսիվությունը մի փոքր նվազել է։
Գործակալության զրուցակիցը խոստովանել է, որ ռուսաստանցիները զորքերը հետ չեն քաշում արեւելյան դիրքերից, բայց ռուսական գրոհների ինտենսիվությունը մի փոքր նվազել է։
Նմանատիպ հոդվածներ
Ըստ ԱՄՆ-ի և Իսրայելի, հայտնի է թե երբ Իրանը կարող է հարվածել. Axios
Ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաները կարծում են, որ Իրանը կարող է հարվածել Իսրայելի տարածքին երկուշաբթի՝ օգոստոսի 5-ին։ Այ...
Կուրսկում բարդ իրավիճակ է. 28 բնակավայր հայտնվել է Ուկրաինայի ԶՈւ-ի վերահսկողության տակ
Այս պահին ՌԴ Կուրսկի մարզում բարդ իրավիճակ է. Ուկրաինայի զինված ուժերի վերահսկողության տակ է գտնվում 28 բնակավայր։ Ռուսա...
Կուրսկում, Բելգորոդում և Վորոնեժում գիշերը 14 ԱԹՍ է խոցվել․ ՌԴ ՊՆ
Ռուսական ՀՕՊ համակարգի հերթապահ միջոցները գիշերվա ընթացքում 14 ուկրաինական անօդաչու թռչող սարք են խոցել Կուրսկի, Բելգորո...
Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավին
Իսրայելական բանակը (ՑԱԽԱԼ) հայտնել է, որ հարվածել է Լիբանանի հարավին։ՑԱԽԱԼ-ի հաղորդման համաձայն՝ իսրայելական ուժերը գրոհ...