Մեխանիկական անսարքության պատճառով Թրամփի ինքնաթիռը վայրէջք է կատարել Բիլինգս քաղաքում
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը ուրբաթ վայրէջք է կատարել Մոնտանայի նահանգի Բիլինգս քաղաքում մեխանիկական անսարքության պատճառով։ Այս մասին տեղեկացրել է NBC News-ը՝ հղում կատարելով ԱՄՆ Գաղտնի ծառայությանը։
Հաղորդվել է, որ ինքնաթիռի մեխանիկական անսարքությունը կապված չէ անվտանգության որևէ այլ հարցի հետ։
Հյատնի չէ, թե արդյոք նախատեսվում էր ի սկբանե վայրէջք կատարել Բիլինգսում կամ Բոզմանում, որտեղ Թրամփը պետք է ելույթ ունենար բարեգործական ընթրիքում և հանրահավաքում։
ԱՄՆ նախագահի թեկնածուի ինքնաթիռից տեսանյութ է տարածվել, որում Թրամփն ասում է․ «Ես հենց նոր վայրէջք կատարեցի մի շատ գեղեցիկ վայրում, Մոնտանայում, որն այնքան գեղեցիկ է նայվում վերևից, և դու պարզապես նայում ես ներքեւ, և այդպես էլ պետք է լինի»։
Նա նաև քննադատել է իր ընդդիմախոսին՝ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսին։
Նմանատիպ հոդվածներ
Պետք է վճռական և դաժան պատասխան ստանա․ Իրանից նախազգուշացում են արել
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին նախազգուշացրել է, որ Իսրայելը պատասխանատվություն կկրի Թեհրա...
Մոսկվան խորապես ցնցված է կատարվածից․ Զախարովա
Ռուսական կողմը Իսրայելին կոչ է անում ձեռնպահ մնալ Գազայում քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներից։ Այս մասին գրել է...
Բաքվում անհանգիստ են Փեզեշքիանի` Ադրբեջանում իսրայելական կայաններին հարվածելու առաջարկի մասին հոդվածից
Ադրբեջանական APA գործակալությունը նշել է Բաքվի անհանգստության մասին բրիտանական The Telegraph պարբերականի հոդվածից, որում...
Մեդվեդևը սպառնացել է, որ ռուսական նորագույն տանկերը կհայտնվեն Բեռլինի կենտրոնում
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի տարածքում գերմանական ռազմական տեխնիկայի օգտագործման մասին...