Մայրս պաշտոնապես հրաժարական չի տվել, ըստ սահմանադրության, մնում է վարչապետ․ Շեյխ Հասինայի որդի
Բանգլադեշի նախորդ կառավարության ղեկավար Շեյխ Հասինան պաշտոնապես հրաժարական չի տվել և, ըստ սահմանադրության, մնում է վարչապետ։ Այս մասին Reuters-ին ասել է նրա որդին՝ Սաջեբ Վազեդ Ջոյը:
«Մայրս երբեք պաշտոնապես թոշակի չի անցել, ժամանակ չի ունեցել»,-ասել է նա։
«Նա պատրաստվում էր հայտարարություն անել և հրաժարական տալ: Բայց հետո ցուցարարները սկսեցին երթով շարժվել դեպի վարչապետի նստավայր, ժամանակ չկար, մայրս նույնիսկ իրերը չհավաքեց, սահմանադրությամբ նա դեռ Բանգլադեշի վարչապետն է»,- հավելել է քաղաքական գործչի որդին։
Վազեդի խոսքով՝ թեև նախագահը ցրել է խորհրդարանը ռազմական և ընդդիմադիր քաղաքական գործիչների հետ խորհրդակցելուց հետո, սակայն առանց վարչապետի փաստացի պաշտոնական հրաժարականի ժամանակավոր կառավարության ձևավորումը «կարելի է վիճարկվել դատարանում»։
Նա նշել է՝ շեյխ Հասինան պատրաստ է դատարանի առաջ կանգնել իր հայրենիքում, ինչպես պահանջում են հակակառավարական ցույցերը գլխավորած ուսանողները։
«Մայրս ոչ մի վատ բան չի արել: Միայն այն պատճառով, որ նրա կառավարությունում մարդիկ անօրինական բաներ են արել, չի նշանակում, որ նա տվել է այդ հրամանները, և նա պատասխանատու է դրանց համար»,-հավելել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Պետք է վճռական և դաժան պատասխան ստանա․ Իրանից նախազգուշացում են արել
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին նախազգուշացրել է, որ Իսրայելը պատասխանատվություն կկրի Թեհրա...
Մոսկվան խորապես ցնցված է կատարվածից․ Զախարովա
Ռուսական կողմը Իսրայելին կոչ է անում ձեռնպահ մնալ Գազայում քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներից։ Այս մասին գրել է...
Բաքվում անհանգիստ են Փեզեշքիանի` Ադրբեջանում իսրայելական կայաններին հարվածելու առաջարկի մասին հոդվածից
Ադրբեջանական APA գործակալությունը նշել է Բաքվի անհանգստության մասին բրիտանական The Telegraph պարբերականի հոդվածից, որում...
Մեդվեդևը սպառնացել է, որ ռուսական նորագույն տանկերը կհայտնվեն Բեռլինի կենտրոնում
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի տարածքում գերմանական ռազմական տեխնիկայի օգտագործման մասին...