Իրականացվում է Իսրայելին պատժելու նախապատրաստություն․ Խամենեիի քաղաքական խորհրդական
Իրականացվում է Իսրայելին պատժելու նախապատրաստություն։ Այս մասին հայտնել է Իրանի հոգևոր առաջնորդ, այաթոլա Սեյեդ Ալի Խամենեիի քաղաքական խորհրդական Ալի Շամհանին Х-ի իր միկրոբլոգում՝ նշելով․ «իրականացվում է ռեժիմի դաժան պատժի նախապատրաստություն, որը հասկանում է միայն ուժի լեզուն»։
«Իսրայելական վարչակարգի միակ նպատակը, որը սպանել է հավատացյալներին Գազայի Ալ-Թաբին դպրոցում եւ նահատակ Իսմայիլ Հանիեին Իրանում, պատերազմի ձգտումն է եւ հրադադարի բանակցությունների խափանումը»,- նշել է Շամհանին և ավելացրել․
«Իսրայելական վարչակարգի դաժան պատժի նախապատրաստությունը իրականացվում է իրավական, դիվանագիտական եւ մեդիա-գործընթացների համապատասխան»։
Նմանատիպ հոդվածներ
Պետք է վճռական և դաժան պատասխան ստանա․ Իրանից նախազգուշացում են արել
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին նախազգուշացրել է, որ Իսրայելը պատասխանատվություն կկրի Թեհրա...
Մոսկվան խորապես ցնցված է կատարվածից․ Զախարովա
Ռուսական կողմը Իսրայելին կոչ է անում ձեռնպահ մնալ Գազայում քաղաքացիական օբյեկտների վրա հարձակումներից։ Այս մասին գրել է...
Բաքվում անհանգիստ են Փեզեշքիանի` Ադրբեջանում իսրայելական կայաններին հարվածելու առաջարկի մասին հոդվածից
Ադրբեջանական APA գործակալությունը նշել է Բաքվի անհանգստության մասին բրիտանական The Telegraph պարբերականի հոդվածից, որում...
Մեդվեդևը սպառնացել է, որ ռուսական նորագույն տանկերը կհայտնվեն Բեռլինի կենտրոնում
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի տարածքում գերմանական ռազմական տեխնիկայի օգտագործման մասին...