Ուկրաինան, ըստ ամենայնի, Կուրսկի շրջանի օկուպացված տարածքները կփոխանակի Խարկովի մարզի տարածքով. Bild
Ուկրաինան, ամենայն հավակականությամբ, Կուրսկի շրջանի օկուպացված տարածքները կփոխանակի Խարկովի մարզի տարածքով, գրում է գերմանական Bild պարբերականը։ Նշվում է, որ վերջին 24 ժամվա ընթացքում Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի շրջանում գրավել են ևս ութ գյուղ։ Դրանց թվում են Գոնչարովկան Սուջայից արևմուտք, ինչպես նաև քաղաքից հյուսիս ընկած տարածքները։
Պարբերականը գրում է, որ «հնարավոր է թվում, որ ուկրաինական բանակը մոտ օրերս կգրավի Սուջան և գուցե նույնիսկ անկանխատեսելի ժամանակով պահի այն։ Եթե դա տեղի ունենա, այն, թերևս, կփոխանակի Ռուսաստանի օկուպացրած Խարկովի շրջանի տարածքների հետ կամ նույնիսկ պահի դրանք՝ ապագա բանակցություններում սակարկելու համար»:
Bild-ը գնահատում է ուկրաինական զինված ուժերի խմբավորման 2000-ից փոքր-ինչ ավելի զինվոր և 100 միավոր զրահամեքենա:
«Ռուսաստանը չունի ցամաքային պաշարներ՝ նրանց դեմն առնելու համար։ Միաժամանակ, ուկրաինացիները չափազանց խոցելի են օդից և ենթարկվում են անօդաչու սարքերի հարձակմանը։ Ամեն օր Ուկրաինայի զինված ուժերը կորցնում են 5-10 միավոր զրահամեքենա։ Կարծես լիակատար քաոս լինի՝ տեղ-տեղ՝ երկու կողմերում: Ընդհանուր առմամբ, սահմանի վրայով ուկրաինական հարձակման մեկնարկից 48 ժամ անց դեռ վաղ է այն հանճարեղ անվանել կամ ինքնասպանություն բնորոշել»,- գրում է գերմանական պարբերականը։
Նմանատիպ հոդվածներ
5 մլն դրամ հաշվի մնացորդ, 2 բնակարան. ինչ է հայտարարագրել ԿԳՄՍՆ փոխնախարար Արաքսիա Սվաջյանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Արաքսիա Սվաջյանը պաշտոնի նշանակվել...
Իրանը հայտարարություն է արել
Սիոնիստական ռեժիմի խիստ պատժվելու է «ՀԱՄԱՍ»-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի արյունը թափելու համար։ Այդ մասին հայտա...
Ռուսական կողմը ջուր և բժշկական օգնություն կտրամադրի Վրաստանի հետ սահմանին սպասող մարդկանց
Ռուսական կողմը ջուր և բժշկական օգնություն կտրամադրի բոլոր նրանց, որ կսպասեն Վրաստանի հետ սահմանին ճանապարհի բացմանը, հայ...
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
ՌԴ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել՝ նշելով, որ կանխվել է Կիևի ռեժիմի ՝ Ռուսաստանի Դաշնության տա...