Հիասթափված եմ․ Ջո Բայդենը՝ Զուրաբիշվիլիին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նամակ է հղել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին։ Զուրաբիշվիլին սոցցանցերում տարածել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենից ստացած այն, որը հղվել է 2008 թվականի օգոստոսյան պատերազմի 16-րդ տարելիցի կապակցությամբ և արտահայտում է Միացյալ Նահանգների «անսասան» աջակցությունը Վրաստանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը։
«Այս օրը մենք հիշում ենք Ռուսաստանի դաժան ներխուժման հետևանքով սպանվածներին, վիրավորներին և ներքին տեղահանվածներին, ինչպես նաև ականատես ենք լինում Կրեմլի մշտական փորձին՝ ուժեղացնել իր գերիշխանությունը օկուպացված շրջանների վրա՝ տեղի բնակչության հաշվին։ Միացյալ Նահանգները շարունակում է մնալ միջազգայնորեն ճանաչված սահմաններում Վրաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ամուր ջատագովը», - նամակում նշել է Բայդենը:
ԱՄՆ նախագահն ընդգծել է վրաց ժողովրդի վճռական կամքը՝ շարունակելու արտահայտել իր եվրատլանտյան ձգտումները։
«Միացյալ Նահանգները ողջունում է վրաց ժողովրդի անդրդվելի հավատարմությունը ժողովրդավարական ապագային... Հիասթափված եմ Վրաստանի կառավարության հակաժողովրդավարական գործողություններից, որոնց օրինակներից է կրեմլյան «օտարերկրյա գործակալների» օրենքը և վրացի պաշտոնյաների կեղծ հայտարարությունները, որոնք չեն համապատասխանում ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին անդամակցության չափանիշներին: Չնայած այս քայլերին՝ մենք հավատարիմ ենք մնում Վրաստանի ժողովրդին և նրա եվրաատլանտյան ձգտումներին։
Երկկողմ հարաբերությունների 32 տարիների ընթացքում Վրաստանը և Միացյալ Նահանգները միասին աշխատել են՝ պաշտպանելու խաղաղությունը, կայունությունը, ազատությունը և մարդու իրավունքները։ Այս ընդհանուր արժեքները միավորում են մեր երկրները, և ես գիտեմ, որ այդ արժեքները կմիավորեն մեր ժողովուրդներին ապագայում», - նշել է Բայդենը:
Նմանատիպ հոդվածներ
Պետք է վճռական և դաժան պատասխան ստանա․ Իրանից նախազգուշացում են արել
Իրանի արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերի Քանին նախազգուշացրել է, որ Իսրայելը պատասխանատվություն կկրի Թեհրա...
Մեդվեդևը սպառնացել է, որ ռուսական նորագույն տանկերը կհայտնվեն Բեռլինի կենտրոնում
ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը Ռուսաստանի տարածքում գերմանական ռազմական տեխնիկայի օգտագործման մասին...
Թուրքիայի արտգործնախարարը ողջ աշխարհին կոչ է արել
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը կոչ է արել ողջ աշխարհին միանալ ՄԱԿ-ի Միջազգային դատարանում Իսրայելի դեմ ՀԱՀ-ի հայց...
Իրանի ԱԳՆ-ն հայտարարությամբ է հանդես եկել
Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանին ռազմական հանցագործություն և ցեղասպանության դրսևորում է անվանել Գազայի հա...