ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բայդենի հերթական տարօրինակ պահվածքը․ ԱՄՆ-ից բացատրում են
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը բարձրացել է ինքնաթիռ, որով փոխանակումից հետո բերել են Ռուսաստանի կողմից ազատ արձակված բանտարկյալներին՝ անձնակազմին ողջունելու համար: Այս մասին X սոցիալական ցանցի իր էջում հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Էնդրյու Բեյթսը:
Ավելի վաղ համացանցում ուշադրություն էին դարձրել բանտարկյալների հանդիպման տեսանյութին, որին ներկա էր Բայդենը: Տեսանյութում երևում է, թե ինչպես է նախագահը, ողջունելով ազատ արձակվածներին, հանկարծակի բարձրացել դատարկ ինքնաթիռ տարակուսանքի մեջ թողնելով փոխնախագահ Քամալա Հարիսին և մյուս ներկաներին: Մի քանի րոպե այնտեղ լինելուց հետո Բայդենը հետ է իջել։
«Բայդենն անձամբ շնորհակալություն է հայտնել անձնակազմի անդամներին, ովքեր տեղափոխել են այդ խիզախ մարդկանց (վերադարձած բանտարկյալներին – խմբ.)», - գրել է Բեյթսը։
Հինգշաբթի օրը Անկարայում տեղի է ունեցել վերջին տարիների ընթացքում յոթ երկրների 26 բանտարկյալների ամենախոշոր փոխանակումը: Դրա արդյունքներով Մոսկվա են վերադարձել ՆԱՏՕ-ի մի շարք երկրներում ձերբակալված և անազատության մեջ գտնվող ութ ռուսաստանցիներ: Փոխանակման շրջանակներում ԱՄՆ են վերադարձել այդ երկրի երեք քաղաքացիներ՝ Էվան Գերշկովիչը, Փոլ Ուելանը և Ալսու Կուրմաշևան, ինչպես նաև ԱՄՆ կացության կարգավիճակ ունեցող Վլադիմիր Կարա-Մուրզան:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կադրեր՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատված և պարսպապատված հատվածից
Լրագրող Թաթուլ Հակոբյանը Կիրանց գյուղի մոտ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատված և պարսպապատված հատվածից կադրեր է հրապա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծառերը կփոխարինվեն շինարարի միջոցներով․ Քաղաքապետարանից՝ չորացած տույաների մասին
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից այգու շինարարական աշխատանքները դեռ ավարտված չեն, Երևանի քաղաքապետարանը շինարարի...
Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի վերաբերյալ «Fitch»-ի կանխատեսումը
Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում։ Այս կանխատեսումը ներկայացրել է «Fitch» վարկանիշա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Վեդրոն 2000 է, մի րոպե թուզն ի՞նչ արժի»․ Փաշինյանը գնումներ է կատարել Վազաշենում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել եւ գրել, որ չնախատեսված կանգառ է կատարել Վազաշեն...