ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաղանիսը, Ոսկեպարը և Կիրանցը սարքեցիք Հերոսիմա, Նագասակի. Փաշինյանը՝ ոսկեպարցուն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով երկրորդ օրն է՝ Տավուշի մարզում է։
«Ոսկեպարցիներն ակնկալում են «Սահմանամերձ բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության»՝ 16 միլիոնների ծրագրի շարունակություն»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Փաշինյանը և տեսանյութ հրապարակել։
Բնակիչներն ասացին, որ որոշակի չափանիշների պատճառով չեն կարողանում օգտվել սահմանամերձ բնակավայրում տուն կառուցելու ծրագրից եւ խնդրեցին փոփոխություններ կատարել չափանիշներում:
Գյուղացիները նաեւ ասացին, որ այլ տեղերից են գալիս գյուղում տուն կառուցում եւ որպես ամառանոց օգտագործում, ինչին Փաշինյանը արձագանքեց, որ էլի վատ չի:
«Դա ուղղակի տուն սարքելու ծրագիր չի, մեր խնդիրն էն ա, որ մաքսիմալ շատ ընտանիքներ ձեւավորվեն, մաքսիմալ շատ երեխաներ ծնվեն, մենք չենք ուզում ուղղակի տներ կառուցել մարդկանց համար»,-ասաց նա:
Մեկ այլ բնակչի դիտարկմանը, թե իրենց գյուղում այդ ծրագիրը չաշխատեց, Փաշինյանը պատասխանեց. «Որոշ գործընեկերների շնորհիվ Բաղանիսը, Ոսկեպարը եւ Կիրանցը սարքեցիք Հերոսիմա, Նագասակի, որ մարդիկ լսում էին, ձեռքերն էլ դող էր ընկնում»:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Կադրեր՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատված և պարսպապատված հատվածից
Լրագրող Թաթուլ Հակոբյանը Կիրանց գյուղի մոտ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատված և պարսպապատված հատվածից կադրեր է հրապա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ծառերը կփոխարինվեն շինարարի միջոցներով․ Քաղաքապետարանից՝ չորացած տույաների մասին
Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից այգու շինարարական աշխատանքները դեռ ավարտված չեն, Երևանի քաղաքապետարանը շինարարի...
Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր լայնամասշտաբ ռազմական էսկալացիայի վերաբերյալ «Fitch»-ի կանխատեսումը
Հայաստանի և Ադրբեջանի միջև լայնամասշտաբ ռազմական էսկալացիա չի սպասվում։ Այս կանխատեսումը ներկայացրել է «Fitch» վարկանիշա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Վեդրոն 2000 է, մի րոպե թուզն ի՞նչ արժի»․ Փաշինյանը գնումներ է կատարել Վազաշենում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել եւ գրել, որ չնախատեսված կանգառ է կատարել Վազաշեն...