ՊԲ վերջին հրամանատարը` ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի խորհրդական. «Ժողովուրդ»
««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար Կամո Վարդանյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի խորհրդական: Այս մասին մեզ հետ զրույցում հաստատեց հենց ինքը՝ Կամո Վարդանյանը (Թիվ մականունով): Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
«Հիշեցնենք, որ 2020 թվականի պատերազմի ավարտից մեկ տարի հետո Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ սեպտեմբերի 11-ին գեներալ-մայոր Կամո Վարդանյանը նշանակվել էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար:
Վերջինիս հրամանատարության օրոք հենց Արցախը հանձնվեց հակառակորդին:
Ավելին՝ Արցախը հանձնելուց առաջ՝ Կամո Վարդանյանը նաեւ ողջ հանրապետության սպառազինությունը գեղեցիկ մատուցմամբ հանձնեց Ադրբեջանին:
Եվ չի բացառվում, որ հայրենիքի եւ սպառազինության հանձնումը թշնամուն իր գինն է ունեցել. Կամո Վարդանյանն ու Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը Արցախից վերադառնալիս նույն ինքնաթիռում են եղել, ու ինքնաթիռով վայրէջք կատարել Սիսիանում:
Հիմա Շահրամանյանը Նիկոլ Փաշինյանին մեղադրում է Արցախը հանձնելու համար, իսկ Վարդանյանը Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից պաշտոնի է նշանակվում. մեղմ ասած՝ անհասկանալի իրավիճակ է:
«Ժողովուրդ» օրաթերթը Կամո Վարդանյանին հարց ուղղեց այն մասին, որ, լինելով ՊԲ վերջին հրամանատար, հայրենիքը հանձնելուց հետո ինչպես է նոր պաշտոն ստացել, ինչին նա արձագանքել է. «Պարոն Վարդանյանը մնացել է ՊԲ-ում՝ մինչեւ ՊԲ-ից վերջին մարդիկ դուրս գան, զոհված, անհետ կորած զինծառայողների որոնումներ անեն։ Ինչ հանգամանքներում դուրս եկա՞վ….Այդպես դուրս եկավ»:
Մեր պնդմանը, որ պաշտոնն ավելի թանկ է, քան հայրենիքը չհանձնելը, նա նշեց. «Կամո Վարդանյանը պատահական է ողջ մնացել, ոչ միայն վերջին` այլեւ բոլոր պատերազմներում, այսքանը»»,- գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանում սպանության կազմակերպման կասկածանքով կալանավորվել է սենատոր Դմիտրի Սավելևը
ՌԴ-ում դատարանը կալանավորել է սպանության մեջ կասկածվող ռուս սենատոր Դմիտրի Սավելևին։ Այս մասին հայտնում է BBC-ի ռուսական...
Փոխանակմամբ ազատ արձակված Վլադիմիր Կարա-Մուրզան Պուտինի մեղադրել է Նավալնիի և Նեմցովի սպանությունների մեջ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անձնական պատասխանատվություն է կրում քաղաքական գործիչներ Ալեքսեյ Նավալնիի և Բորիս Նեմցովի սպա...
Ինձ հետ կատարվածը համարում եմ բռնի արտաքսում. Իլյա Յաշին
Քաղաքական գործիչ Իլյա Յաշինը, ով ազատվել էր Ռուսաստանի գաղութից Ռուսաստանի Դաշնության և Արևմուտքի միջև գերիների փոխանակմ...
Դոնալդ Թրամփը Քամալա Հարիսի հետ բանավիճելու անհրաժեշտություն չի տեսնում
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը չի կարծում, որ նախընտրական քարոզարշավի ընթացքում իր մրցակից Քամալա Հարիսի հետ բանավե...