Ռուսաստանում ուժի մեջ է մտել բենզինի արտահանման արգելքը
Ռուսաստանում օգոստոսի 1-ին ուժի մեջ է մտել բենզինի արտահանման արգելքը, որը կտևի մինչև հոկտեմբերը ներառյալ։ Դիզվառելիքի մասով նմանատիպ միջոց չի ձեռնարկվել, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
ՌԴ էներգետիկայի նախարարի առաջին տեղակալ Պավել Սորոկինի խոսքով՝ կառավարությունն այդ որոշումը կայացրել է շուկան կայունացնելու, այն առաջարկով հագեցնելու և գների, այդ թվում՝ մեծածախ գների կտրուկ աճ թույլ չտալու նպատակով։
Ռուսաստանի Դաշնությունից բենզինի արտահանման արգելքը գործել է 2023 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև նոյեմբերի 17-ը՝ շարժիչային վառելիքի ներքին շուկայում գնային իրավիճակի կայունացման նպատակով։ Նմանատիպ միջոցը տարածվել է նաև դիզելային վառելիքի վրա։
Ընդ որում, ՌԴ կառավարությունը 2024 թվականի մարտի 1-ից մինչև օգոստոսի 31-ը կրկին սահմանել էր բենզինի (բայց ոչ դիզվառելիքի) արտահանման ժամանակավոր արգելք, որը, սակայն, դադարեցվել էր մայիսի վերջից մինչև հուլիսը ներառյալ։
Նմանատիպ հոդվածներ
Բացարձակ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ որոշակի շրջանակների կողմից շրջանառվող այն պնդումը, թե՝ «հայկակ...
ՌԴ-ում արտաքին առևտրի հաշվարկները կարող են իրականացվել կրիպտոարժույթով
Ռուսաստանի Պետդուման ընդունել է կրիպտորաժույթի մայնինգի օրինականացման մասին օրենք, ինչպես նաև օրենք, որը թույլ է տալիս ս...
«Հայկական կոնյակի մասին պաշտոնական ծանուցում չենք ստացել». ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը չի ստացել Ռուսաստանում անցկացված հետազոտության արդյունքները։ Sputnik Արմենիային այս մասին...
Ռոսսելխոզնադզորը` հայկական լոլիկի և խնձորի մասին
Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ չի մտցրել հայկական պտուղ–բանջարեղենի համար, բայց հայկական կողմին խնդրել է դադարեցնել մ...