Ռոսսելխոզնադզորը` հայկական լոլիկի և խնձորի մասին
Ռոսսելխոզնադզորը սահմանափակումներ չի մտցրել հայկական պտուղ–բանջարեղենի համար, բայց հայկական կողմին խնդրել է դադարեցնել մի շարք արտադրողների մատակարարումները, որոնք բազմակի խախտումներ են թույլ տվել։ Այս մասին հայտնում են գերատեսչությունից` պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը։
Ավելի վաղ հայաստանյան ԶԼՄ-ներում հրապարակվել էր Ռոսսելխոզնադզորի՝ հուլիսի 4-ի նամակի լուսապատճենը, որում նշված էր, որ Ռուսաստան ներկրվող հայկական լոլիկի և խնձորի խմբաքանակներում հայտնաբերվել է պեստիցիդների մնացորդային պարունակության առավելագույն թույլատրելի մակարդակը գերազանցելու 8 դեպք, և այդ պատճառով ժամանակավորապես դադարեցվել է 16 ընկերության արտադրանքի ներմուծումը։ Ռոսսելխոզնադզորից հստակեցնում են, որ ավելի վաղ հայ գործընկերներին տեղեկություն են ուղարկել ևս 80 անհամապատասխանության մասին:
Ռուսաստանյան գերատեսչությունն այս հարցով կապի մեջ է հայ գործընկերների հետ։ Հուլիսի 23-ին նախատեսված են բանակցություններ Ռոսսելխոզնադզորի և ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարների տեղակալների մակարդակով: Տեսչական մարմինն այսօր հայտարարել է, որ պայմանավորվել Է առցանց խորհրդատվություններ անցկացնել Ռոսսելխոզնադզորի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Բացարձակ ապատեղեկատվություն է և չի համապատասխանում իրականությանը. ՍԱՏՄ
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հայտնում է, որ որոշակի շրջանակների կողմից շրջանառվող այն պնդումը, թե՝ «հայկակ...
ՌԴ-ում արտաքին առևտրի հաշվարկները կարող են իրականացվել կրիպտոարժույթով
Ռուսաստանի Պետդուման ընդունել է կրիպտորաժույթի մայնինգի օրինականացման մասին օրենք, ինչպես նաև օրենք, որը թույլ է տալիս ս...
Ռուսաստանում ուժի մեջ է մտել բենզինի արտահանման արգելքը
Ռուսաստանում օգոստոսի 1-ին ուժի մեջ է մտել բենզինի արտահանման արգելքը, որը կտևի մինչև հոկտեմբերը ներառյալ։ Դիզվառելիքի մ...
Ռուսական «Русснефть» ընկերությունը դուրս է եկել Ադրբեջանում իր ակտիվներից
Ռուսական «Русснефть» ընկերությունն իր կառուցվածքից հանել է ընկերություններին, որոնք վերահսկում են Ադրբեջանում ակտիվները՝...