Թեհրանում սպանվել է ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն
Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն սպանվել է Իրանի մայրաքաղաք Թեհրանում գտնվող իր նստավայրի վրա հարձակման արդյունքում։
Ինչպես հայտնում է Mehr գործակալությունը՝ վկայակոչելով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին, Հանիեի հետ սպանվել է նրա թիկնապահներից մեկը։ Հաղորդագրության մեջ այլ մանրամասներ չեն նշվում։
Ապրիլին հայտնի դարձավ, որ Գազայի հատվածի կենտրոնական հատվածում ավիահարվածի հետևանքով զոհվել են Հանիեի երեք որդիները։
Նմանատիպ հոդվածներ
Wildberries-ի սեփականատեր Տատյանա Բակալչուկը դիմել է դատարան ապահարզանի համար
Wildberries-ի սեփականատեր Տատյանա Բակալչուկի հայցերն ընդդեմ Վլադիսլավ Բակալչուկի ներկայացվել են դատարան, հայտնել են Մոսկ...
Քննարկվել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հեռացման հարցը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ նախօրեին իշխանական մի խմբով նիստ է գումարվել, որի ընթացքում քննարկվել է...
Թրամփն ասել է, որ չի լինի նախագահ, եթե իր առողջությունը դա թույլ չտա
ԱՄՆ նախագահի թեկնածու, նախկին նախագահ Դոնալդ Թրամփն ասել է, որ չի լինի նախագահ, եթե իր առողջությունը դա թույլ չտա։ «Եթե...
Նիկոլ Փաշինյանը աշխատանքային այցով մեկնել է Իրան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Իրանի Իսլամական Հանրապետություն: Նա հանդիպում կունենա Իրան...