Թրամփը Զելենսկուն կոչ է արել վերջ տալ Ուկրաինայի հակամարտությանը
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում բացահայտել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հեռախոսազրույցի մանրամասները, հայտնել է BFM-ը:
Թրամփի խոսքով, նա իր զրուցակցին կոչ է արել վերջ տալ ուկրաինական հակամարտությանը։ «Ես ասացի, որ մենք պետք է վերջ տանք այս հակամարտությանը։ Սա պատերազմական մեքենա է, դուք գործ ունեք պատերազմական մեքենայի հետ։ Նրանք (ռուսները-խմբ․) հաղթեցին Հիտլերին, հաղթեցին Նապոլեոնին»,- ասել է Թրամփը։
Հեռուստաալիքին տված հարցազրույցում հանրապետական թեկնածուն կրկին մեղադրել է ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենին Ուկրաինայում տեղի ունեցողի համար։ Թրամփն ընդգծել է, որ հակամարտություն սկսելու հնարավորությունները «զրոյական են»։ Նա հիշեցրել է, որ դա տեղի չի ունեցել իր՝ պետության ղեկավարի պաշտոնում։ Թրամփն ու Զելենսկին 2021 թվականից ի վեր առաջին անգամ հեռախոսով զրուցել են հուլիսի 19-ին։ Խոսելով Truth սոցիալական ցանցի իր էջում զրույցի մասին՝ ԱՄՆ նախկին նախագահն այն անվանել է «շատ լավ»։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 30-ին. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները` Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, վաղը` հուլիսի 30-ին, կհանդիպեն հայ–թ...
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին, The National-ի փոխանցմամ...
«Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը». Թրամփ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ուկրաինական հակամարտությ...
Չենք կարող թույլ տալ, որ COP29-ն անցնի Բաքվում հայ գերիների առկայության պայմաններում․ Լուիս Մորենո Օկամպո
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն անդրադարձել է իր նախաձեռնությանը, որով աշխարհի հ...