Պեսկովը պատմել Է Պուտինի ՝ Թուրքիա այցի նախապատրաստման մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի նախապատրաստումն ակտիվ է ընթանում, ամսաթիվը դեռ որոշված չէ: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» -ին հայտնել Է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Հուլիսի սկզբին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գրասենյակը նույնպես հայտնել էր, որ այցի կոնկրետ ամսաթիվը դեռ չի որոշվել: Ինքը՝ Էրդողանն ասել է, որ Պուտինի այցը Թուրքիա կարող է Թուրքիայի և Սիրիայի հարաբերությունների կարգավորման նոր գործընթացի սկիզբ դառնալ։ Չորեքշաբթի օրը Պուտինը Կրեմլում ընդունել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադին:
«Ակտիվ, բայց ամսաթիվը դեռ հայտնի չէ», - ասել Է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ընթանում այցի նախապատրաստումը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին, The National-ի փոխանցմամ...
«Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը». Թրամփ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ուկրաինական հակամարտությ...
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 30-ին. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները` Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, վաղը` հուլիսի 30-ին, կհանդիպեն հայ–թ...
Վրաստանը նախազգուշացրել է «երկրորդ ճակատ» բացվելու մասին
Եթե ընդդիմությունը հաղթի աշնանային ընտրություններում, Վրաստանը մի քանի օրվա ընթացքում կդառնա «երկրորդ ճակատ»։ «Ռուսթավի...