«Սիմփսոններ»-ում կանխագուշակել են, թե ով կհաղթի ԱՄՆ ընտրություններում
Հայտնի «Սիմփսոնները» մուլտսերիալի սերիաներից մեկում կանխագուշակել են Քամալա Հարիսի հաղթանակը ԱՄՆ ընտրություններում, ինչին ուշադրություն է դարձրել CNN-ը:
2000 թվականին թողարկված «Բարտը ապագայում» վերնագրով դրվագում Լիզա Սիմփսոնը 2030 թվականին դառնում է ԱՄՆ նախագահ։ Դրվագում նրա հագուստը համընկնում է Քամալա Հարիսի հագուստի հետ 2021 թվականի երդմնակալության արարողության ժամանակ՝ նույն մանուշակագույն պիջակը և մեծ սպիտակ ուլունքները:
«Ես հպարտ եմ, որ Սիմփսոնների «կանխագուշակումների» մաս եմ կազմում»,- համընկումները մեկնաբանել է մուլտսերիալի գործադիր պրոդյուսերներ Ալֆրեդ Ջինը X սոցցանցի իր էջում:
Սա առաջին դեպքը չէ, երբ սերիալը «կանխագուշակում» է ապագան. մասնավորապես, մուլտսերիալի ստեղծողները «կանխագուշակել» և ցուցադրել են նախագահ Թրամփին, խելացի ժամացույց, 3D տպիչով տպված ուտելիքներ:
«Սիմփսոնները» էկրաններին հայտնվել են ավելի քան 30 տարի առաջ՝ 1989 թվականին։ Այդ ժամանակից ի վեր թողարկվել է 34 սեզոն, 740 սերիա:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել էր, որ կրկին չի պայքարի պաշտոնի համար և պաշտպանել է Հարիսին որպես դեմոկրատների թեկնածու, իսկ Հարիսը իր հերթին հայտարարել է, որ բավականաչափ կուսակցական ձայներ է հավաքում առաջադրվելու համար։
Հիշեցնենք, որ ԱՄՆ-ում նախագահական ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 5-ին:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին, The National-ի փոխանցմամ...
«Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը». Թրամփ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ուկրաինական հակամարտությ...
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 30-ին. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները` Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, վաղը` հուլիսի 30-ին, կհանդիպեն հայ–թ...
Վրաստանը նախազգուշացրել է «երկրորդ ճակատ» բացվելու մասին
Եթե ընդդիմությունը հաղթի աշնանային ընտրություններում, Վրաստանը մի քանի օրվա ընթացքում կդառնա «երկրորդ ճակատ»։ «Ռուսթավի...