Թրամփը իր հավանական մրցակից Քամալա Հարիսին անվաել է` արատավոր ու հիմար
Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը դեմոկրատների հավանական թեկնածու Քամալա Հարիսին բնութագրել է որպես «հիմար և արատավոր» կին: Այս մասին հուլիսի 23-ին գրել է New York Post թերթը։
«Քամալա Հարիսին կարելի է նկարագրել երկու բառով՝ արատավոր և հիմար։ Դա վատ համադրություն է»,-հայտարարել է քաղաքական գործիչը պարբերականին տված մեկնաբանության մեջ՝ կոչ անելով նաեւ դեմոկրատներին միավորվել փոխնախագահ Ջեյմս Դեւիդ Վենսի՝ որպես նոյեմբերի 5-ի ընտրություններում կուսակցության գլխավոր թեկնածուի շուրջ։
Արձագանքելով դրան՝ Հարիսի շտաբի ներկայացուցիչ Ամմար Մուսան հայտարարել է, որ «փոխնախագահ Քամալա Հարիսն իր ողջ կարիերայի ընթացքում հանցագործներին պատասխանատվության է ենթարկել, եւ Դոնալդ Թրամփը բացառություն չի լինի»:
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենը հրաժարվել է մասնակցել նախագահական մրցավազքին և պաշտպանել է Հարիսի առաջադրումը որպես դեմոկրատների թեկնածու: CNN-ի տվյալներով՝ նա այդ որոշումը կայացրել է երկու մոտակա խորհրդականների՝ Մայք Դոնիլոնի եւ Սթիվ Ռիկետիի հետ խորհրդակցելուց հետո: Բայդենը նաև հայտնել է, որ մտադիր չէ վաղաժամ հրաժարական տալ:
Հարիսի առաջադրման մասին ծանուցումն ԱՄՆ ընտրական հանձնաժողովում ստացվել է հուլիսի 22-ին։ Ինչպես ավելի ուշ՝ հուլիսի 23-ին, հաղորդել Է Associated Press գործակալությունը, քաղաքական գործիչը հավաքել է դեմոկրատական կուսակցության պատվիրակների բավարար ձայներ՝ նախագահի թեկնածուի պաշտոնական հաստատման համար:
ԱՄՆ-ում հերթական՝ թվով 60-րդ նախագահական ընտրությունները նախատեսված են 2024 թվականի նոյեմբերի 5-ին։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է Բաքվում կայանալիք COP29-ին. Հաջիև
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է՝ մասնակցելու Բաքվում նոյեմբերին կայանալիք COP29 գագաթնաժողովին, The National-ի փոխանցմամ...
«Ես կկանխեմ երրորդ համաշխարհային պատերազմը». Թրամփ
ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը հայտարարել է նախագահական ընտրություններում հաղթելու դեպքում ուկրաինական հակամարտությ...
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները կհանդիպեն հուլիսի 30-ին. ՀՀ ԱԳՆ
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչները` Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը, վաղը` հուլիսի 30-ին, կհանդիպեն հայ–թ...
«Սիմփսոնները» ավելի քան 20 տարի առաջ կանխագուշակել էին Քամալա Հարիսի նախագահական ընտրությունները
«Սիմփսոնները» ավելի քան 20 տարի առաջ «կանխագուշակել» էին Քամալա Հարիսի նախագահական ընտրությունները մինչև ամենափոքր մանրա...